Ամերիկացի դերասան Բեն Ստիլերն ամուսնալուծվում է կնոջից՝ Քրիստին Թեյլորից, համատեղ կյանքի 17 տարիներից հետո։ Այս մասին հայտնում է AP գործակալությունը։
«Մենք կմնանք նվիրված ծնողներ և մտերիմ ընկերներ։ Մեր առաջնահերթությունը կմնա երեխաների հետագա դաստիարակությունը»,-ասվում է նրանց համատեղ հայտարարությունում։
Ստիլերն ու Թեյլորն ամուսնացած են 2000 թվականից։ Նրանք ունեն երկու երեխա, միասին հայտնվել են նաև «Անհաջողության զինվորները» (Tropic Thunder) և «Օրինակելի արուն» (Zoolander) ֆիլմերում։