Մայիսի 27-ից 28-ը Երևանում կկայանա տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում սիրված երիտասարդական (չ)կոնֆերանս «ԲարՔեմփ Երևան 2017»-ը: Արդեն 9 տարի է, ինչ «ԲարՔեմփ» Երևանը մեկ հարկի տակ միավորում է ՏՏ ոլորտի հազարավոր մասնագետների:
(Չ)կոնֆերանսի նպատակն է գիտելիքների, հմտությունների և փորձի փոխանակումը, ինչպես նաև ՏՏ ոլորտում նոր կապերի ստեղծումը:
«ԲարՔեմփը» ոչ ֆորմալ մթնոլորտում բաց քննարկումներ և մտքերի ազատ փոխանակում ապահովող միջոցառման ձևաչափ է: ԲարՔեմփ Երևան միջոցառումները ամբողջությամբ կազմակերպվում են կամավորների ջանքերով, ովքեր հայաստանյան տեղեկատվական տեխնոլոգիաների և մեդիա ոլորտի ներկայացուցիչներ են:
«Արդեն 4 տարի է աջակցում ենք «ԲարՔեմփ» (չ)կոնֆերանսին»,- լրագրողների հետ զրույցում ասաց Ucom-ը ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը՝ հավելելով, որ ընկերությունը կարևորում է ՏՏ ոլորտում նման հավաքները՝ ոչ ֆորմալ շրջանակներում, երբ որ մասնագետները շփվում են և փորձի փոխանակում կատարում:
Հ. Եսայանի խոսքով՝ գոհացուցիչ փաստ է այն, որ մասնակիցների թիվը տարեցտարի ավելանում է, այս տարի ակնկալվում է, որ 2000-ից ավելի այցելու կլինի:
Մանրամասները՝ տեսանյութում: