Անհրաժեշտ է վերջ դնել Մերձավոր Արևելքում քրիստոնյաների սպանությանը, իսկ նրանք, ովքեր աջակցում են մարդասպաներին, պետք է պատժվեն։ Այս մասին ասվում է Սպիտակ տան կողմից հրապարակված նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունում՝ կապված եգիպտական Էլ-Մինյա նահանգում քրիստոնյաների դեմ կատարված հարձակման հետ, որը մի քանի տասնյակ մարդկային կյանք է խլել։
«Ամերիկան հստակ հասկացնել է տալիս իր բարեկամներին, դաշնակիցներին ու գործընկերներին, որ անգին և պատմական քրիստոնեական համայնքները Մերձավոր Արևելքում անհրաժեշտ է պահպանել ու պաշտպանել։ Քրիստոնյաների արյունահեղությունը պետք է ավարտվի»,-ասել է նա՝ զորակցություն հայտնելով Եգիպտոսի նախագահին ու եգիպտացի ժողովրդին։
Թրամփը կարծում է, որ ներկայիս քաղաքակրթությունը հայտնվել է անդունդում։ «Արդյոք դուրս կգա՞նք այնտեղից թե՞ կշարունակենք անկումը, կախված կլինի միավորվելու մեր ունակությունից՝ պաշտպանելու համար բոլոր դավանանքները, կրոններն ու բոլոր անմեղ կյանքերը»,-ընդգծել է պետության ղեկավարը։
ԱՄՆ նախագահն ընդգծել է, որ չարիքի դեմ պետք է պայքարեն ու հաղթեն նրանք, ովքեր գնահատում են կյանքը։ Նա կոչ է արել միջազգային հանրությանը միավորվել և վերջ տալ չար ահաբեկչական կազմակերպությանը։