Thursday, 28 03 2024
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը
11:50
Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Իմանղալի Թասմաղամբետով
«Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի». Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն
11:30
«Հայաստանի էլիտաների մասով որոշակի իրադարձություններ և տրամադրություններ մտահոգիչ են». ՀԱՊԿ քարտուղար
11:20
«Երևանից որևէ պաշտոնական դիմում չենք ստացել անդամակցության կասեցման մասին». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
11:10
«ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպման հիմնական կետը տնտեսական կայունությունն է»․ Միլլեր
Ռուսները մի դիրք զիջեցին Հայաստանում. տակտիկակա՞ն նահանջ
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Պոլիկլինիկայի նախկին տնօրենը յուրացրել է բժիշկների աշխատավարձը և վառելիքը

Արդարադատության նախարարությունը չամուսնացած աղջիկների տեղը չի. նախարարի պորտֆելը նստած մարդու համար է

«Արդարադատության նախարարն առաջվա լծակները չունի դատարանների վրա: Եվ ասել, որ Դավիթ Հարությունյանը կկարողանա առաջվա պես ազդել դատարանների վրա, արդար չէ»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նախկին դատավոր Պարգև Օհանյանը՝ անդրադառնալով արդարադատության նախարարի նշանակմանը:

Նշենք, որ Սերժ Սարգսյանի հրամանով նախօրեին Դավիթ Հարությունյանը նշանակվեց Արդարադատության նախարար:

Եվ հետո, նախկին դատավորի խոսքով, դատական համակարգում առկա բացասական երևույթները նախարարից չէին գալիս, այլ ավելի բարձր օղակից: «Ավելի բարձ քաղաքական օղակից էր գալիս այդ ամենը: Եվ հիամ, ես չէի ասի, որ վատ նշանակում է: Դավիթ Հարությունյանը լավ իրավաբան է, լավ կազմակերպիչ է, շատ աշխատասեր: Մի խոսքով լավ նախարար է և կարող է լավ նախարար լինել: Այլ հարց է, որ հիմա նախարարությունից, նախարարից շատ բան կախված չէ: Արդարադատության նախարարությունը արդարադատության հետ ոչ մի կապ չունի»,-ասաց Օհանյանը:

Հիշեցնենք, որ Դավիթ Հարությունյանը ՀՀ արդարադատության նախարարությանը ղեկավարել է  1998-2007թվականներին: Այնուհետև մինչ 2010 թվականը արդարադատության նախարար է եղել Գևորգ Դանիելյանը, ով պաշտոնից ազատվել է  պաշտոնեական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար: 2010 թվականից հետո Արդարադատության նախարար նշանակվեց Հրայր Թովմասյանը, ով պաշտոնին հրաժեշտ տվեց 2014 թ. ապրիլի 30-ին: Այնուհետև շատ կարճաժամկետ Արդարադատության նախարար եղավ Վրաստանում ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանը, որին անցած տարի փոխարինեց Արփինե Հովհաննիսյանը: Մեկ տարի ու մի քանի ամիս անց կրկին փոխվեց Արդարադատության նախարարը և Դավիթ Հարությունյանը վերադարձավ նախարարի իր պաշտոնին:

Պարգև Օհանյանից հետաքրքրվեցիքն՝ արդյոք նախարարների այս անընդհատ փոփոխությունը չի՞ ազդում համակարգի զարգացման վրա: Նոր նախարարը մինչև համակարգին ծանոթանում է, նրան ազատում և նոր նախարար են նշանակում: «Նայած թե համակարգ ասելով ինչ ենք հասկանում: Նախարարությունը դատարանների հետ կապ չունի, ռազմավարությունը կառավարությունն է մշակում: Սա ընդամենը դերերի բաշխման քաղաքական նպատակահարմարությունից դրդված պաշտոն է: Օրինակ Արփինե Հովհաննիսյանը իրեն շատ լավ դրսևորեց ու հիմա նշանակվեց ԱԺ նախագահի տեղակալ: Նա խարիզմայով, խելացի մարդ է, բայց ես համոզված եմ, որ արդարադատության նախարարությունը երիտասարդ, չամուսնացած աղջիկների տեղը չի: Նախարարի պորտֆելը մի քիչ ավելի փորձով, նստած մարդու տեղ է»,-նկատեց նախկին դատավորը:

 

Լուսանկարը՝  Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում