Էստոնիան ԱՄՆ-ի և այլ դաշնակիցների ու գործընկերների հետ բանակցություններ է անցկացնում ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման դեմ կոալիցիայում հնարավոր մասնակցության վերաբերյալ։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս Ուկրաինան»։
Երկրի պաշտպանության նախարար Մարգուս Ցահկնան հայտարարել է, որ Էստոնիան այժմ մասնակցում է Իրաքում ուսումնամարզական առաքելությանը՝ այնտեղ ուղարկելով 10 զինծառայող։ Բացի այդ, խորհրդարանը քննարկում է այնտեղ ևս 5 հրահանգիչներ ուղարկելու հարցը՝ բժիշկներ և սակրավորներ պատրաստելու համար։
«Էստոնիան արդեն խորհրդակցություններ անցկացրել է ԱՄՆ-ի և այլ գործընկերների հետ՝ ԴԱԻՇ-ի դեմ խոշոր կոալիցիայի ստեղծման վերաբերյալ։ Մենք կշռադատում ենք ԴԱԻՇ-ի դեմ պայքարի համար մարտական ստորաբաժանում ուղարկելու վերաբերալ որոշումը»,-ասել է նա։