Շրի Լանկայում ջրհեղեղի ու սողանքների հետևանքով զոհվել է 100 մարդ, ևս 99 մարդ անհետ կորած է համարվում։ Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով իշխանությունների տվյալներին։
Աղետների հետևանքների վերացման կենտրոնի տվյալներով՝ մոտ 2900 մարդ ստիպված է եղել լքել իր տունը տարերային աղետի հետևանքով, որի պատճառ էին դարձել տեղատարափ անձրևները։
Որոնողա-փրկարարական գործողություններին մասնակցում են անվտանգության ծառայությունները, տեղի բնակիչները, ինչպես նաև զինվորականները։ Բնակիչների խոսքով՝ բազմաթիվ մարդիկ արգելափակված են մնացել իրենց գյուղերում։