Սպիտակ տումը մտադիր է ստեղծել «օպերատիվ շտաբ», որը պատասխանատվություն կկրի հարցերի համար՝ կապված Ռուսաստանի հետ նախագահ Դոնալդ Թրամփի կապերի հետաքննության հետ։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Թրամփի վարչակազմի անդամներին։
Աղբյուրների խոսքով՝ շտաբը կզբաղվի ԶԼՄ-ներում տվյալների արտահոսքի խնդիրներով։
Նախնական տվյալներով՝ դրա կազմի մեջ կներառվեն Թրամփի փեսա Ջարեդ Քուշները, ռազմավարական հարցերով խորհրդական Ստիվեն Բենոնը և Թրամփի նախընտրական շտաբի անդամ Կորի Լևանդովսկին, ինչպես նաև մի շարք իրավաբաններ։