Friday, 29 03 2024
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին

ԱԺ նախագահը ազատվում է պորտաբույծներից

ԱԺ աշխատակազմի նորանշանակ ղեկավար Արա Սաղաթելյանն օրեր առաջ հայտնաբերել էր, որ տարիներ ի վեր ԱԺ նախագահները կուտակել են շուրջ 30 օգնական ու խորհրդական, և ամեն հաջորդ խոսնակը չի ուզել վատամարդ լինի և պետության հաշվին ԱԺ նախագահի պորտաբույծ տասնյակ օգնականներ, ռեֆերենտներ և խորհրդականներ աշխատավարձ են ստացել պետությունից։ Նախօրեին ԱԺ նորընտիր նախագահ Արա Բաբլոյանը աշխատանքից ազատել է ԱԺ նախագահի օգնականի և խորհրդականի շուրջ 30 աշխատակցի ու ռեֆերենտների: Մեզ հասած տեղեկություններով՝ կրճատումներ է սպասվում նաև ԱԺ կապի և հասարակայնության հետ բաժնում, որտեղից նախատեսվում է կրճատել 11 հոգու, այդ թվում՝ խորհրդատուին և երկու գլխավոր մասնագետի:

«ԱԺ-ն ավելի քան 754 աշխատող ունի՝ ներառյալ պատգամավորներն իրենց օգնականներով: Պատգամավորների օգնականները անմիջական ենթակա են իրենց ղեկավարներին՝ պատգամավորներին, ուստի պատգամավորն ինքն է որոշում՝ որտեղ և որ ժամին ինչ աշխատանք իրականացնի իր օգնականը: Առհասարակ ոչ հիմնավոր բացակայություններ ԱԺ աշխատակազմում վերջին տարիներին չեն եղել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով ԱԺ աշխատակիցների բացակայությունների մասին հրապարակումներին, ասաց Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Արսեն Բաբայանը:

Անդրադառնալով Ազգային ժողովի աշխատակազմում սպասվող կրճատումներին՝ Արսեն Բաբայանը նշեց, որ առաջնահերթ օպտիմալացում է տեղի ունենում ԱԺ նախագահի աշխատակազմում, կատարվում են հաստիքների վերանայման աշխատանքներ: «Մենք ավելի վաղ սկսած գործընթացը շարունակելու ենք»,- հավելեց Արսեն Բաբայանը։

Ինչ վերաբերում է ԱԺ աշխատանքներից անհարկի բացակայություններին, Արսեն Բաբայանի խոսքերով՝ նման բան բացառվում է, աշխատանքային կարգապահությունը վերահսկվում է տեխնիկական համապատասխան միջոցներով, գրանցում են բոլոր աշխատակիցների աշխատանքային կարգապահությունը:

 

Լուսանկարը՝  Panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում