ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսա Ջարեդ Քուշները անցած տարվա վերջին Վաշինգտոնում ՌԴ դեսպան Սերգեյ Կիսլյակին հարց է ուղղել դիվանագիտական կապի պաշտպանված ալիքի կիրառման հնարավորության վերաբերալ, որպեսզի ԱՄՆ նախագահի շրջապատը կարողանա կապեր պահպանել Մոսկվայի հետ՝ առանց ամերիկյան հատուկծառայությունների կողմից գաղտնալսվելու մտավախության։ Նման հրապարակմամբ է հանդես եկել The Washington Post-ը։
Նյութը պատրաստվել է ԱՄՆ հատուկծառայություններից գաղտնի տվյալների արտահոսքի նոր խմբաքանակի հիման վրա։
Հրապարակումից երևում է, որ Քուշները, ով ներկայում հանդիսանում է Թրամփի ավագ խորհրդականը, առաջարկել է Կիսլյակին ստեղծել ՌԴ իշխանությունների և Թրամփի անցումային թիմի միջև պաշտպանված ալիք։ Այդ առաջարկն արվել է դեկտեմբերի 1-ին կամ 2-ին, Նյու Յորքում՝ Կիսլյակի հետ Քուշների հանդիպմանը, որը տեղի է ունեցել մինչ Թրամփի երդմնակալությունը (հունվարի 20)։
Reuters գործակալությունն իր հերթին հայտնում է, որ Ջարեդ Քուշները թաքցրել է ՌԴ դեսպան Սերգեյ Կիսլյակի հետ առնվազն 3 շփում։
Գործակալության տվյալներով՝ Քուշներն ու Կիսլյակը շփվել են անցած տարի։ Շփումներից առնվազն 2-ը եղել են հեռախոսազրույցներ։