Ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեն մտադիր է վերադառնալ Մանչեսթր, որպեսզի հանդիպի երկրպագուների հետ և բարեգործական համերգ տա ահաբեկչության զոհերի հիշատակին, հայտնում է RIA Novosti-ն:
«Ես կվերադառնամ աներևակայելի քաջ քաղաք Մանչեսթր, որպեսզի իմ երկրպագուների հետ ժամանակ անցկացնեմ և բարեգործական համերգ տամ, և միջոցներ հավաքեմ զոհերի և նրանց ընտանիքների համար»,- հայտնել է երգչուհին Twitter-ում:
Նա չի ճշտել, թե երբ տեղի կունենա համերգը, և խոստացել է հետագայում հայտնել մանրամասների մասին, հենց ամեն ինչ հաստատվի: