ԱՄՆ վարչակազմը ներկայիս պայմաններում չի նախատեսում մեղմացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները և անգամ կարող է դրանք ավելի խստացնել: Այդ մասին հայտարարել է Սպիտակ տան բարձրաստիճան ներկայացուցիչը՝ գրում է gazeta.ru-ն:
«Մենք չենք մեղմացնում պատժամիջոցները Ռուսաստանի դեմ: Մենք, հնարավոր է, կուսումնասիրենք խստացումները (պատժամիջոցների)»,- ասել է նա:
Սպիտակ տան ներկայացուցիչն ընդգծել է, որ ԱՄՆ նախագահը մտադիր է պահպանել պատժամիջոցները: «Նախագահը հստակ հասկացրեց, թե ինչպես Ռուսաստանը կարող է հասնել պատժամիջոցների վերացմանը»,- ավելացրել է նա: