Saturday, 20 04 2024
19:30
ԱՄՆ–ն համաձայնել է զորքերը դուրս բերել Նիգերից
ԵՊՀ մի խումբ դասախոսներ այցելել են ՊՆ զորամաս
19:00
ԱՄՆ-ի Սենատը հաստատել է օտարերկրացիների հսկողության մասին օրենքը
Երևանում քաղաքացին երկորրդ հարկից ընկել է նկուղային մակարդակում գտնվող հորը
18:30
Ֆինլանդիան ԵՄ-ից փող է խնդրել Ռուսաստանին սահմանակից շրջանների համար
18:15
Սերբիան դեմ կլինի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Սրեբրենիցայի վերաբերյալ սպասվող բանաձեւին
Համապարփակ պաշտպանության ունակ է համախմբված ժողովուրդը. այն, ինչ մեզ պակասում է
Փրկարարներն Աբովյան քաղաքից Նուբարաշեն տանող ճանապարհի հարակից ձորակից դի են դուրս բերել
Իրանը ռևերանս արեց ՌԴ-ին և Թուրքիային. ԵՄ ներկայության ընդլայնումը միանշանակ խնդիրներ է բերելու
ԵՄ անդամ դառնալու դեպքում Վրաստանը կվերանայի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
16:30
Դելիմիտացիա Տավուշում. ռիսկեր և հնարավորություններ
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին

Կանոնավոր, թե անկանոն ձերբակալություններ Հայաստանում. իրավիճակը թեժանում է

Հայաստանում ձերբակալվել է Բավրայի մաքսատան պետը: Մաքսատան պետի պաշտոնը պետական կառավարման համակարգի բարձրագույն պաշտոնների շարքում չէ, այն ՊԵԿ համակարգի բարձր պաշտոն է, սակայն անկասկած է որ, առանց բարձրագույն պաշտոններում այսպես ասած հովանու, թերևս հնարավոր չէ ՊԵԿ որևէ բարձր պաշտոն զբաղեցնելը: Եվ այս տեսանկյունից, մաքսատան պետի ձերբակալությունը՝ կաշառակերության մեղադրանքով, անկասկած արտահայտում է բարձրագույն քաղաքական պաշտոններում առկա իրավիճակ: Հատկապես ի՞նչ իրավիճակի մասին է խոսքը, բնականաբար այդքան էլ պարզ չէ, համենայնդեպս առայժմ:

Մամուլում տեղեկություն է հայտնվել, որ ձերբակալված պետը այսպես ասած Սերժ Սարգսյանի թիկնազորի հայտնի ղեկավար Վաչիկ Ղազարյանի հովանավորյալի հովանավորյալն է: Այլ կերպ ստացվում է, որ ձերբակալվածը այսպես ասած Սերժ Սարգսյանի շղթայի օղակ է: Մյուս կողմից, այդ եզրակացությունը խիստ հարաբերական է, քանի որ դժվար է պատկերացնել, որ ձերբակալությունը կարող էր կատարվել առանց Սարգսյանի իմացության և հավանության կամ թույլտվության: Մյուս կողմից հայտնի է, որ ՊԵԿ ղեկավարի պաշտոնում Կարեն Կարապետյանին հավատարիմ մարդ է՝ «Հայռուսգազարդ»-ում նրա տեղակալ, իսկ հետո ղեկավար Վարդան Հարությունյանը: Նա հայտարարել է, որ պայքարում են համակարգում կոռուպցիայի և կաշառակերության դեմ: Հնարավո՞ր է եզրակացնել, որ ձերբակալությունն այսպես ասած վարչապետի քայլն էր:

Մի կողմից դժվար է պատկերացնել, որ հնարավոր է այդպիսի քայլեր անել Սերժ Սարգսյանի դեմ: Մյուս կողմից, եթե կա ներիշխանական դիմակայություն և մրցակցություն 2018-ի համատեքստում, ապա Կարեն Կարապետյանը չունի Սերժ Սարգսյանի դեմ քայլերի այլընտրանք, հակառակ դեպքում նա չի կարող պահել վարչապետի պաշտոնը: Մյուս կողմից, ներիշխանական պայքարի կամ դիմակայության տրամաբանությունից բացի, այդօրինակ ձերբակալությունները կարող են ունենալ նաև այլ տրամաբանություն, երբ պաշտոնյան կամ պաշտոնյաների խումբը կարող է պարզապես խախտել համակարգի խաղի կանոնները, այսպես ասած՝ ավելորդ վստահություն ունենալ բարձր հովանու առկայությունից, երբ հաճախ սկսում են թույլ տրվել այսպես ասած ինքնավստահ ինքնագործունեության դեպքեր:

Այդ դեպքում պատժվում են նաև յուրայինները, քանի որ կարգապահությունը Հայաստանի իշխող համակարգի առանցքային, հիմնասյունային դրույթներից է: Ամենևին բացառված չէ, որ տվյալ պարագայում խոսքն այդ տարբերակի կամ պատճառի մասին է: Բայց անգամ այդ դեպքում, անկասկած այն կարող է թողնել որոշակի ներիշխանական քաղաքական հետք, քանի որ ի վերջո որևէ մեկը լիարժեք համոզված լինել չի կարող, թե ինչ պատճառի մասին է խոսքը՝ Սերժ Սարգսյանը որևէ մեկին չի զեկուցելու դա: Հետևաբար, քննարկվելու են ամենատարբեր վարկածներ, ինչն էլ իր հերթին կձևավորի իշխանության համակարգում տարբեր, բազմաշերտ և բազմերանգ տրամադրություններ ու ընկալումներ: Առավել ևս, որ այդ ամենում իհարկե հետաքրքիր է իրավապահների դերակատարումը, որոնք վերջին օրերին բավական ակտիվ են․ մի կողմից ձերբակալում են կաշառակերության մեջ կասկածվող ՊԵԿ բարձր պաշտոնյաների, մյուս կողմից՝ կանխում են քրեական հեղինակությունների դեմ կազմակերպվող մահափորձեր, որոնք պատահական հեղինակություն չեն և տարբեր կապերով կապվում են իշխանության տարբեր թևերի, ընդ որում՝ այսպես ասած առաջնային շրջանակ ներկայացնող:

Այսինքն՝ նկատելի է նաև իրավապահ համակարգի ակտիվությունը, ընդ որում բազմավեկտոր ակտիվությունը, ինչն այնուհանդերձ հուշում է, որ խոսքը պարզապես կանոնների սովորական խախտման մասին չէ, այլ երևի թե կանոնների հիմնարար փոփոխության գործընթացի, որն անխուսափելիորեն ենթադրվում է իշխանության ձևավորման ներհամակարգային գործընթացին զուգահեռ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում