Լոնդոնի Բարձրագույն դատարանում Ռուսաստանն Ուկրաինայից պահանջում է անհապաղ վճարել 325 մլն դոլար՝ որպես եվրոբոնդերի տոկոսներ՝ գրում է gazeta.ru-ն:
Ռուսաստանի շահերը ներկայացնող փաստաբան Մայք Հովարդը նշել է, որ չկա իրավական որևէ հիմք այդ պարտավորությունները չկատարելու համար:
Նա ընդգծել է, որ չկան տոկոսների չվճարման հիմքեր՝ այլ պարտատերերի՝ Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի պարտքերի մարման պարտավորության հետ կապված:
Մարտի սկզբին տեղեկացվել էր, որ Ուկրաինան, ընդհանուր առմամբ, պետք է եվրոբոնդերի մարման նպատակով վճարի 3 մլրդ դոլար: