Thursday, 25 04 2024
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ

Լճացման շրջան է սկսվելու. վարչապետն էլ 9 ամսում մենեջերից քաղաքական գործիչ չդարձավ

Վարչապետ Կարեն Կարապետյանը տարբեր հարցազրույցներում նշել է, որ ինքը կցանկանար 2018-ից հետո շարունակել պաշտոնավարել՝ որպես վարչապետ: «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք Կարեն Կարապետյանը կշարունակի պաշտոնավարումը 2018-ից հետո, թե Ս. Սարգսյանը կստանձնի այդ պաշտոնը:

Փորձագետի դիտարկմամբ՝ երբ որ վարչապետը եկավ, կար դրական սպասում, երկրում վիճակը շատ վատ էր, մտածում էին, որ նա ինչ-որ գործողություններ կիրականացնի. «Սակայն 9 ամսվա ընթացքում մենք տեսանք, որ նա որևիցե դրական գործունեություն չիրականացրեց, նա այդպես էլ մնաց մենեջերի կերպարի մեջ, իսկ մենեջերները թիմակիցներ չեն ունենում:

Մենք չենք կարող ասել, որ ՀՀԿ-ի մեջ կան թիմեր: Թիմեր առաջ կային՝ Հովիկ Աբրահամյանի օրոք, որոնք ցանկանում էին և աշխատում էին իրենց ղեկավարին տեսնել թիվ մեկ պաշտոնյայի դերում: Կ. Կարապետյանն ունի կողմնակիցներ, ընկերներ ՀՀԿ-ում, բայց թիմ չունի, թիմը կազմակերպված մարկանց խումբն է, որը նպատակ ունի և աշխատանք է տանում այդ նպատակի համար: Մենք տեսնում ենք, որ այդ նպատակը չկա: Նախարարները վերանշանակվել են, սա խոսում է այն մասին, որ Հայաստանում սկսվում է լճացման գործընթաց, վարչապետն ապագան ցույց չի տալիս, նա զբաղված է ինչ-որ փաստաթղթերում, կանոնադրություններում փոփոխություններ մտցնելով: «Վարչապետը ցույց չտվեց Հայաստանի զարգացման մոդելը: Նա քայլեր չի կատարում»,- ընդգծեց Ա. Բադալյանը:

Փորձագետի խոսքով՝ գաղտնիք չէ, որ այս պահի դրությամբ Հայաստանի ղեկավարը պետք է Մոսկվայից «դաբրո» ստանա. «Ուղղակի քանի որ Ռուսաստանի հետ դեռևս այդ հարցը չի հստակեցվել (ամենայն հավանականությամբ աշնանը կհստակեցվի) դրա համար նախագահն այս «ինտրիգը» կձգի, մինչև որ Ռուսաստանը որոշում կկայացնի»:

Ա. Բադալյանի կարծիքով՝ Կարապետյան-Սերժ Սարգսյան հակասություն, դիմակայությունն  գոյություն չունի, ընդամենը մրցակցություն է թիվ մեկ ղեկավար լինելու համար: Նրա խոսքով՝ հակասություն լինում է այն դեպքում, երբ լինում են առանձին թիմեր, որոնք երկրի զարգացման այլ տարբերակներ են նախանշում: Մինչդեռ, ըստ փորձագետի, որևիցե տարբերություն չկա տնտեսական քաղաքականության մասին նախագահի հայացքների և վարչապետի կողմից իրականացվող տնտեսական քաղաքականության միջև:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում