Thursday, 25 04 2024
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում

Զատիկյանների մահերը վրեժխնդրություն՝ քաղաքական հաշվարկներով

14 տարվա ընթացքում, մի ընտանիքից 3 կորուստ՝  7 տարվա պարբերականությամբ: ԵԿՄ տարածքային կառույցի ղեկավարներ Վահան Զատիկյանի և նրա որդիներ Սեդրակի, Անդրանիկի հետ կատարվածը կարելի է որակել վրեժխնդրություն՝ քաղաքական հաշվարկով…

Պատճառաբանելուց առաջ արձանագրենք մի բան. Երեք դեպքերը կատարվել են քաղաքական լուրջ իրադարձություններից առաջ կամ դրանց հետ կապված հանգամանքները՝ կորել, ապացույցները մաշեցվել են քաղաքական թոհուբոհի ու տրամաբանության մեջ: Արդյունքում Սեդրակ Զատիկյանի սպանության պատվիրատու՝ Ստեփան Հակոբյանի և Նարեկ Խաչատրյանի մասով այսօր կարծես ունենք թերի պատիժ ու մեղադրանք:

Դրանցում շրջանցված է Անդրանիկի սպանությունը պատվիրելու հանգամանքը: Արսեն Առուշանյանի, Ստեփան Հակոբյանի վերաբերյալ գործերի նախաքննական և դատաքննական նյութերից է դեռ հայտնի Վահան Զատիկյանի երկու որդիներին 100.000 դոլար պատվերի դիմաց սպանելու փաստը:

Հանցագործությունից հետո, դրա կատարմանը մասնակցած անձինք՝ Արթուր Հովհաննիսյանը, Լուսինե Ղևոնդյանը, սպանությունն իրականացրած Արսեն Առուշանյանի հետ միասին և վերջինիս ցուցումով գնացել են Սևան՝ մերձափնյա հյուրանոցներից մեկում ժամանակավորապես թաքնվելու համար: Գումարային հարցերով կարմիր «Մերսեդեսով» այնտեղ են գնացել Նարեկ Խաչատրյանը և վկա Ահարոն Հակոբյանը /ով ավելի վաղ ևս Արսենին էր փոխանցել սպանության պատվերի գումարի մի մասը/ ու զրուցել Արսենի հետ: «Քիչ անց,- նախաքննական ցուցմունքում նշել է Արթուրը,-Արսենը գալով իր գրպանն է դրել 500 կամ 600 դոլար ասելով, որ լավ կլինի, մի մտածի: Մոտ մեկ ամիս բնակվել են այնտեղ: Մեկ ամսվա ընթացքում Արսենը հոգացել է իրենց կարիքները և ծախսել մոտ 30,000 դոլար: Վերադարձի օրը եկել են Արսենի հայր Ֆելիքսն իր ավտոմեքենայով և նույն կարմիր «Մերսեդեսով» տղաները: Ինքը և Լուսինեն առանձնացել են: Քիչ անց լսել է, որ նրանց մեջ վեճ է գնում: Հանկարծակի Ֆելիքսը նստել է իր մեքենան, իսկ տղաներն իրենց մեքենան և կտրուկ վարելով ավտոմեքենաները հեռացել են… ճանապարհին Արսենը հայհոյանքներ է տվել նրանց հասցեին և ասել, որ պետք է փող տային, սակայն չտվեցին:

Վերջին մեկ ամսվա ընթացքում Արսենն իր ներկայությամբ խոսել է ինչ-որ մարդկանց հետ և պահանջել հանդիպել: Հասկացել է, որ Արսենը փող ունի ստանալու, սակայն նրանք խուսափել են հանդիպել: Արսենի խոսակցություններից հասկացել է, որ նրանից պահանջում էին սպանել նաև Սեդրակի եղբորը, որից հետո մնացած փողը կտան: Արսենն առաջարկել է իրեն կատարել նաև այդ գործը, ասելով, որ եթե երկրորդ եղբորն էլ խփեն իրենց փող կտան: Սակայն ինքը հրաժարվել է: Նրա հետ խոսացողն ասել է, որ երկրորդին չխփելով իրենց դուշման է սարքել:»

Պաշտպանված՝ գաղտնի վկա «Գրիգոր Գրիգորյանի» ցուցմունքի համաձայն, 2007թ. հունիս ամսին Արսենը զանգահարել է և խնդրել՝ իրեն տանել Արամուս գյուղ /Ստեփան Հակոբյանենց ամառանոց՝ փողի հետևից/: Սակայն տան դուռը բացող չի եղել:

Գաղտնի վկա «Արամ Արամյանի» /ում «ինքնասպանված» գտան դատարանում ցուցմունք տալուց առաջ՝ ապրիլյան պատերազմի օրերին/ նախաքննական ցուցմունքից տեղեկանում ենք պատվերի գումարի չափի մասին. «Մի օր, երբ Արսեն Առուշանյանը խմած է եղել, իրեն պատմել է, որ 2006թ. ինքն է կատարել «բանկի կռուգի» սպանությունը և սպանել է Սեդրակ Զատիկյանին: Դրա հաջորդ օրը կրկին հանդիպել են միմյանց և ինքը Ա. Առուշանյանին հարցրել է, թե ինչու է սպանել Սեդրակ Զատիկյանին: Արսեն Առուշանյանը պատասխանել է, որ հասնում էր: Դրանից հետո Արսենն իրենից խնդրել է հեռախոսը և զանգահարել Ահարոն անունով մի տղայի և խոսակցության ժամանակ ասել, որ իր 100,000 դոլարը չեն տալիս, քանի որ Զատիկյանի փոքր տղային էլ  չի խփել: Արսեն Առուշանյանն իրեն ասել է, որ Ահարոնը իրեն պետք է տար 100,000 դոլար, բայց տվել է ընդամենը 30,000 դոլար:»

Այս ցուցմունքները վկայում են, որ սպանության 100,000-ոց պատվերը տրված է եղել Վահան Զատիկյանի երկու որդիներին սպանելու համար: Իրավաբանորեն հանցագործությունն ավարտված է եղել պատվիրատուների մասով՝ կրկնակի սպանության համար, պարզապես դրանցից մեկն այն ժամանակ չի իրականացվել՝  անկախ պատվիրատուների կամքից:

Այլ կերպ ասած՝ պատվիրատուները կարող էին կրկնակի պատժաչափ, ավելի ճիշտ՝ ցմահ ազատազրկում ստանալ: Առայժմ այդ մասին խոսք չկա, բայց վկան էլ չկա…գուցե կարևոր՝ իր ցուցմունքների պատճառով, թեև դատական ակտով այն արդեն ապացույցի նշանակություն ունի:

Այժմ ամբողջացնենք պատկերը. Վահան Զատիկյանը մահացավ 1999թ. հոկտեմբերի 7-ին՝ հոկտեմբերի 27-ից 20 օր առաջ: Այն ժամանակ, երբ արդեն շոշափվում էր նրա՝ Երևանի քաղաքապետ դառնալու հարցը, իսկ Ռոբերտ Քոչարյանն արդեն մտմտում էր քաղաքը հանրային գերակա շահ կոչված հանցավոր ծրագրի մասին: Մինչ այդ՝ 90-ականներին, երբ Զատիկյանը վերադարձել էր մարտադաշտից, զրահաբաճկոնում թիկունքից խրված 48 փամփուշտ էր հայտնաբերել, ինչը  զարմացրել էր նրան:  1997-98թ.-ին էլ փորձել էին քրեական գործ հարուցել՝ համայնքային հողերի անօրինական օտարման շինծու մեղադրանքով: Դա էլ էր ձախողվել…

Մահվան պաշտոնական վարկածը՝ կաթվածն էր, համառ լուրերի համաձայն՝ թունավորումը, ինչն այդպես էլ քննության առարկա չդարձավ և գուցե գործելու ազատություն տվեց ոմանց:

Սեդրակը սպանվեց 2006-ի հունիսի 22-ին՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով: Հանցագործության հեղինակները երկար ժամանակ ազատության մեջ էին:

2013թ. հունվարի 13-ին՝ նախագահական ընտրություններից մեկ ամիս առաջ՝ Սեդրակի սպանության պատվիրատու Ստեփան Հակոբյանի դատավարության մեկնարկի առաջին օրը, կասկածելի հանգամանքներում հայտնաբերվեց նաև Անդրանիկ Զատիկյանի դին: Ու թեև այս մասով քննությունը կասեցված է, այդուհանդերձ չի բացառվում, որ սա ուշացումով «կատարված» «պատվերն» է… «դուշմանի» վրեժից ու ծանր պատժից խուսափելու նպատակով, ինչի մասին բազմանշանակ լռում են…

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում