Պյոտր Պորոշենկոն Facebook-ում տեղադրել է Ուկրաինայում նորագույն հրթիռի փորձարկման տեսանյութը:
Փորձարկումը տեղի է ունեցել Օդեսսայի մարզում, որտեղ Ուկրաինայի նախագահը ժամանել է աշխատանքային այցով: Պորոշենկոն հրթիռի արձակումը համարել է հայրենական գիտնականների հաջողությունը:
«Փորձարկումը ցույց տվեց հրթիռի կառավարման համակարգի բարձր ճշգրտությունը և հուսալիությունը»,- ասել է Պորոշենկոն՝ հույս հայտնելով, որ հրթիռը շուտով կընդգրկվի ուկրաինական բանակի զինանոցում: