Thursday, 28 03 2024
Վրաստանը մտադիր է երկու տարվա ընթացքում 3,7 մլրդ լարի ծախսել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ պատգամավոր
Օր առաջ հայտարարել ռուսական ռազմակայանը ՀՀ-ից հանելու մասին. Հայկ Միրզոյան
Անհապաղ դո՛ւրս գալ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Ժողովրդավարական հասարակական-քաղաքական ուժերի հայտարարությունը
«Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են». Ռուբինյան
«Եվրամիությունը հիասթափեցրել է Վրաստանին». Պապուաշվիլի
Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը
Բաքուն «ջրային ագրեսիա» է նախապատրաստում
Ղրղզստանը հայտնել է ՌԴ-ում ահաբեկչություններին մասնակցելու համար երկրի քաղաքացիներին հավաքագրելու փորձերի մասին
Բրյուսելյան սեղանին երաշխիքների փաստաթուղթ կլինի. Բաքվի նկրտումները չեն հաջողվելու
16:07
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավարն այցելել է Հյուսիսային Կորեա
Ոսկեպարում սադրիչներ են վխտում. ռուսների ձեռքի գործն է
Գյումրիում հանրային սննդի օբյեկտը կվերսկսի իր գործունեությունը
Այն ինչ ստացանք Արցախում, ստանալու ենք նաև ՀՀ-ում՝ եթե այս տեմպերով շարունակենք. Ստյոպա Սաֆարյան
Մնանք ՌԴ-ի հետ, կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին
Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Ո’չ Կոնսերվատորիան, ո’չ «Գոյ» թատրոնը չեն ընդունում ձեր որոշումը. պատգամավորը՝ ԿԳՄՍ նախարարին
Կրթությանը հատկացվող բյուջեն 38%-ով ավելացել է՝ 2023-ի համեմատ. ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում
15:30
Արտասահմանյան ընկերությունների վնասները ՌԴ-ի շուկայից հեռանալու պատճառով գերազանցել են 107 մլրդ դոլարը. Reuters
15:20
«Ռուսաստանը մեկ ամսից ավել գիտեր ահաբեկչության նախապատրաստման մասին». Բուդանով
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ապրիլի 5-ը թույլ չի տա իրագործել ՀՀ-ն կազմաքանդելու ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությունը
14:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել մի շարք ընկերությունների նկատմամբ՝ Հյուսիսային Կորեայի հետ կապերի համար
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14:00

Հայկական հարվածային ԱԹՍ-ները փոխում են Բաքվի հետ ուժերի բալանսը

Ռուսաստանցի փորձագետները պատկերացում չունեն այն մասին, թե ինչ նոր զինատեսակներ կարող է ստանալ Հայաստանը Ռուսաստանի Դաշնությունից:

Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ Հայաստանը զենքի նոր խմբաքանակ է ստանալու 2018-19թթ.՝ հայ-ռուսական վարկային համաձայնագրի շրջանակներում, բայց չէր մանրամասնել, թե կոնկրետ ի՞նչ զինատեսակների մասին է խոսքը:

Մոսկվայի Քաղաքական և ռազմական վերլուծությունների կենտրոնի փոխտնօրեն, ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց. «Որևէ կոնկրետ տվյալ ես չունեմ: Իսկ ընդհանրապես համագործակցության շրջանակը շատ լայն է, ուստի կարող է տրամադրվել ցամաքային զորքերի համար նախատեսված ցանկացած զինատեսակ, որովհետև Հայաստանը առաջին երկիրն է, որ ստացել է «Իսկանդեր» համակարգեր, ուստի որևէ սահմանափակում չկա»:

Փորձագետը անդրադարձավ նաև այն տեղեկություններին, որ հայկական զինված ուժերը տիրապետում են մարտական կամ հարվածային անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ), որոնք վերջերս կիրառվել են Ադրբեջանի զինուժի դեմ:

Հարցը մեկնաբանել էր նաև ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետը՝ ասելով հետևյալը. «Անօդաչուներ նոր չէ, որ մենք կիրառում ենք, արդեն բավական երկար տարիներ կիրառում ենք: Ինչ վերաբերում է հարվածային անօդաչուներին, եկեք ես ձեռնպահ մնամ այդ հարցի պատասխանից, որովհետև դա գաղտնիություն է պարունակում»:

Ալեքսանդր Խրամչիխինը քիչ հավանական է համարում այն տարբերակը, որ Հայաստանը հարձակողական ԱԹՍ-ները կարող էր ստացած լինել Ռուսաստանի Դաշնությունից, որովհետև վերջինս ինքը խնդիրներ ունի այս ոլորտում: Իսկ ընդհանրապես հարձակողական ԱԹՍ-ներ, ըստ փորձագետի, ունեն Միացյալ Նահանգները, Իսրայելը և Չինաստանը, բայց դժվար է ասել, թե այս երկրներից ո՞րն է Հայաստանին մատակարարել նմանատիպ զինատեսակներ:

«Միացյալ Նահանգներից դժվար ստացած լիներ, իսկ Իսրայելից և Չինաստանից՝ միանգամայն հնարավոր է: Թեև Իսրայելը անօդաչուներ է մատակարարում նաև Ադրբեջանին, բայց կարծում եմ, որ իր համար դա խնդիր չէ»,- ավելացրեց ռազմական փորձագետը:

Ալեքսանդր Խրամչիխինը տեսականորեն չի բացառում հայկական զինուժի համագործակցությունը այս ոլորտում նաև Իրանի հետ:

Քաղաքագետ Մոդեստ Կոլերովը իր հերթին նշեց, թե Հայաստանի իշխանությունները վաղուց են հայտարարել, որ Հայաստանն ունի անօդաչու սարքերի սեփական արտադրությունը:

Հարցին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադարձել էր նաև մեկ այլ հայտնի ռազմական փորձագետ՝ Վլադիմիր Եվսեևը՝ ասելով, թե իրեն ուրախացնում է հայկական կողմից հարվածային ԱԹՍ-ների հայտնվելը: Փորձագետի գնահատմամբ՝ այս հանգամանքը ռազմական ուժի նոր հավասարակշռություն է ստեղծում հայկական և ադրբեջանական կողմերի միջև:

«Նախկինում դրա մասին չէին խոսում, կարծիք կար, թե Հայաստանը միայն հետախուզական ԱԹՍ-ներ ունի: Այսօր հայտնվել են նաև հարձակողական անօդաչուներ: Սա խոսում է ռազմական նոր հավասարակշռության մասին, երբ հայկական կողմը, ի պատասխան նմանատիպ գործողությունների, կարող է հարված հասցնել ադրբեջանական կողմին արդեն Ադրբեջանի տարածքի խորքում, այսինքն՝ հարվածել թիկունքին, կարևոր օբյեկտներին»,- ասել էր Եվսեևը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում