G7-ի գագաթնաժողովին մասնակցող երկրների յոթ ղեկավարներից հինգը կենսաբանական երեխաներ չունեն՝ նշում է The Washington Post-ի լրագրողը՝ նշելով նրանց անունները. Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը, Ճապոնիայի վարչապետ Աբեն, Իտալիայի վարչապետ Ջենտիլոնին ընդհանրապես երեխաներ չունեն, Գերմանիայի կանցլեր Մերկելը ունի երկու ոչ հարազատ երեխաներ, Ֆրանսիսյի նախագահ Մակրոնի երեք երեխաները կնոջ առաջին ամուսնուց են:
«Միայն հյուսիսամերիկյան երկրների ղեկավարները ունեն հարազատ եեխաներ. հեղինակը նկատի ունի Կանադայի վարչապետ Թրյուդոյին և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին: Լրատվամիջոցը նշում է, որ G7-ի երկրներում վիճակագրությունը այսպիսին է՝ Իտալիայում մեկ կնոջ հաշվով՝ 1,4 երեխա, Ֆրանսիայում՝ 2,0 երեխա: Շեշտվում է նաև, որ Թուրքիայի նախագահը վերջերս կոչ արեց Եվրոպայում ապրող թուրքերին. «Երեք, հինգ երեխա ունեցեք, որովհետև դուք եք Եվրոպայի ապագան»: