Thursday, 28 03 2024
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև

Դա իմպերիալիստ, շովինիստ Յուրի Գրիգորևիչի ելույթն էր. Ազատ Արշակյան

Հայաստանի առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր, քաղաքական գործիչ Ազատ Արշակյանը «Առաջին լրատվական»-ի հետ հարցազրույցում մեկնաբանել է ՀԱՊԿ նորանշանակ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի հոդվածը ռուսական ՏԱՍՍ գործակալությանը ՀԱՊԿ-ի գործունեության ու դերի մասին:

– Պարոն Արշակյան, ինչպե՞ս եք մեկնաբանում Հայաստանի ներկայացուցիչ, ՀԱՊԿ նորանշանակ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի մտքերը ՀԱՊԿ-ի մասին: Մասնավորապես, նա առաջին հերթին մեջբերում է անդամ-պետությունների անվտանգության ապահովման կոլեկտիվ սկզբունքի մասին կետը, ըստ որի, եթե ՀԱՊԿ անդամ-պետություններից որևէ մեկը ենթարկվում է ռազմական ագրեսիայի, ապա դա դիտվում է որպես ագրեսիա պայմանագրի բոլոր մասնակից երկրների նկատմամբ:

– Սկսենք Խաչատուրովի խոսքի վերջին մասից, որը նման էր շնորհակալական կենացի, որ «շնորհակալություն իմ կենացը խմելու համար, ես էլ էս բաժակով խմում եմ ձեր կենացը»: Նա ասում էր, որ «շնորհակալ եմ, ես զինվորական եմ, գիտեմ՝ ինչ է պատերազմը և ես խաղաղության կողմնակից եմ»: Իսկ տեքստի մնացած մասում ՀԱՊԿ-ի մասին հայտնի դրույթներն էին վերաշարադրված: Իմ կարծիքով՝ տեքստի վերջին մասում խոսում էր Խաչատուրյանը, իսկ վերևի մասում Յուրի Գրիգորևիչի ելույթն է: Դա իմպերիալիստի, շովինիստի ելույթ է:

Հիմա՝ ինչի՞ մասին է Յուրի Գրիգորևիչի ելույթը: Ի տարբերություն ՆԱՏՕ-ի՝ հավաքական անվտանգության պայմանագիրն ասում է, որ նույնիսկ մինչև ռազմական օգնություն, այսինքն՝ եթե մասնակիցներից որևէ մեկը ենթարկվում է ագրեսիայի, ՀԱՊԿ-ն իր հայեցողությամբ կարող է անգամ ռազմական օգնություն ցույց տալ: Դա աղետ է: Պետք է լիներ՝ հարձակման է ենթարկվել ՀԱՊԿ յուրաքանչյուր երկիրը, և մենք բոլորս արդեն համարժեք իրադրության մեջ ենք մտել: Եթե զինված հարձակում է, ուրեմն զինված պատասխան պիտի լինի: Եթե թմրանյութ է, մաքսանենգություն կամ սահմանի միգրացիոն խախտումներ, ուրեմն պիտի լինի համարժեք արձագանք: Սա ՆԱՏՕ-ի թուլացված 5-րդ կետն է: Ընդհանուր առմամբ կարելի է ասել, որ սա ՆԱՏՕ-ի ծաղրն է կամ անհաջող նմանակումը: Մի քանի օր առաջ՝ այն օրերին, երբ Խաչատուրովը ստեղծագործական տենդի մեջ էր, տեղի էր ունենում ՆԱՏՕ-ի վեհաժողովը: ՆԱՏՕ-ն կոնկրետ խնդիր է դրել իր առջև՝ պաշտպանել դեմոկրատական պետություններին: Հատուկ նշվում է՝ դեմոկրատական, այսինքն՝ սրա հիմքում արժեհամակարգ կա: Նշվում է՝ պայքար ահաբեկչության, սահմանների ապօրինի խախտումների և ռուսական սպառնալիքի դեմ: Կոնկրետ հարցեր են դրված: Երկրները, որոնք ունեն ընդհանուր շահեր և ընդհանուր գաղափարական հենք, զարգացման ծրագրեր, հայտարարում են, որ համատեղ ուժերով կպաշտպանեն իրենց արժեքային համակարգը, ծրագրերը, երկրների, սահմանների անվտանգությունը և կդիմագրավեն մեծ սպառնալիքին, որը գալիս է Ռուսաստանից: Կոնկրետ նշված են թիրախները:

ՀԱՊԿ-ում թիրախները նշված են լղոզված կերպով: Երկրորդը՝ ինչո՞ւ ОДКБ (ՀԱՊԿ): Երբ Խորհրդային միությունը ջախջախիչ պատրություն կրեց Սառը պատերազմում, հաղթող կողմը՝ Արևմուտքը, մեծահոգաբար թույլ տվեց սփոփման կամ մխիթարության ինստիտուտ ձևավորել, ներեց ռուսական շովինիզմին, թույլ տվեց, որ ԽՍՀՄ-ի փոխարեն լինի ԱՊՀ, որն արդեն թույլ իմպերիան է, քաղաքակիրթ իմպերիան, դեպի մարում, ազատություն, գործընկերություն գնացող իմպերիան: Իսկ Վարշավյան ռազմական դաշինքի փոխարեն թույլ տվեց, որ պարտված կողմը ստեղծի ՀԱՊԿ-ը:

– Անվտանգության ապահովման կոլեկտիվ սկզբունքը, որի մասին գրել է Խաչատուրովը, Ձեր կարծիքով՝ իսկապես գործո՞ւմ է, որովհետև մենք ունենք որոշ փորձ այդ առումով: Հիշենք, որ Հայաստանը բազմիցս ենթարկվել է ռազմական ագրեսիայի Ադրբեջանի կողմից և շատ դեպքերում ՀԱՊԿ-ի կողմից նույնիսկ արձագանք չի եղել:

Այո, դա շատ դառը փորձ է: 2016 թ. ապրիլ ամսին հարգելի գեներալ Խաչատուրովը կուլ է տվել այդ անհամերաշխության, աջակցության բացակայության, անտարբերության և նույնիսկ վտանգի սպառնալիքի դառը հաբը: Նա այն ժամանակ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետն էր: Այս կազմակերպությունը դաշնակիցների կազմակերպություն չէ, ընդհանուր շահերով միավորված պետությունների կազմակերպություն չէ, ընդհանուր արժեքներ (մարդասիրություն, զարգացում, եղբայրություն, համերաշխություն) կրող պետությունների դաշինք չէ:

– Ի տարբերություն ՆԱՏՕ-ի՞:

– Այո, ի տարբերություն ՆԱՏՕ-ի: Եվ պարոն Խաչատուրովը շատ դառը գիտի դա, պարոն Խաչատուրովը ոչ գեներալի քայլ է անում:

– Յուրի Գրիգորևիչը․․․

– Այո, Յուրի Գրիգորևիչը կուլ է տվել այդ դառը հաբը: Այդ կազմակերպությունում մեզ աջակցող որևէ երկիր չկա, օրինակ՝ ի դեմս Բելառուսի, որ զինում է մեր հակառակորդին, ի դեմս Ռուսաստանի, որ զինում է մեր հակառակորդին: Կարծում եմ, որ մենք այնտեղ շատ փխրուն վիճակում ենք և Խաչատուրովի կամ Տիգրան Սարգսյանի, Միկոյանի ներկայությունը այդ բյուրոկրատիայում, նրանց վարձկան լինելը այդ երկրում ոչնչով չի ավելացնում մեր պատիվը կամ անվտանգությունը: Գոնե Հենրիխ Մխիթարյանով մխիթարվում ենք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում