«Մեծ յոթնյակի» առաջնորդները Իտալիայում ընթացող գագաթնաժողովի ընթացքում ստորագրել են ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարի հռչակագիր՝ տեղեկացնում է Reuters-ը:
«Սա Մանչեսթերում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Մեծ Բրիտանիային ուղղված համերաշխության, բարեկամության և միասնականության հզոր ազդակ է»,- հայտարարել է Իտալիայի վարչապետ Պաոլո Ջենտիլոնին:
Նրա խոսքով՝ G7-ի երկրները պատրաստ են վճռականորեն շարունակել պայքարը ահաբեկչության դեմ: