Համացանցում հայտնվել է տեսանյութ Եգիպտոսի ահաբեկչության վայրից: Այն հրապարակել է Ruptly-ն:
Անհայտ զինված անձինք հարձակվել են քրիստոնյա ուխտավորների ավտոբուսի վրա, որոնք ուղղվել են Սուրբ Սամուելի վանք: Ահաբեկիչները ճանապարհին ավտոմեքենաներով հավասարվել են ավտոբուսին և կրակել անիվներին, որից հետո սկսել են կրակել ուղևորների վրա: Սպանվել է 26 մարդ: Հարձակումից հետո զինյալները թաքնվել են: Տեղի ունեցածի պատասխանատվությունը դեռևս չի ստանձնել ոչ մի խմբավորում: