Էստոնիայի Նարվա քաղաքում նոտա է հանձնվել Ռուսաստանի հյուպատոսներ Դմիտրի Կազյոնովին և Անդրեյ Սուրգաևին: Ինչպես հաղորդում է Delfi կայքը, այժմ նրանք պետք է հեռանան երկրից: Տեղեկատվությունը հաստատել է նաև Էստոնիայի Արտաքին գործերի նախարարությունը:
Էստոնիայում Ռուսաստանի դեսպանատունը դեռ չի մեկնաբանել տեղեկությունը: Էստոնիայի արտգործնախարարության մամուլի քարտուղար Սանդրա Կամիլովայի խոսքով՝ ԱԳՆ-ն հաստատում է այդ տեղեկությունը, բայց չի մեկնաբանում:
Ռուսաստանի ԱԳՆ-ն իր հերթին Էստոնիայի այս քայլն անվանել է «հերթական ոչ բարեկամական և ոչնչով չհիմնավորված գործողությունը»՝ խոստանալով պատասխան տալ դրան: