Thursday, 25 04 2024
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց

ՀՀ բնապահպանության նախարարությունը պետբյուջե է մուտքագրել կես միլիոն դրամ

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից մայիսի 22-26-ը իրականացված շրջայցերի, ԲՊՏ վարույթին հանձնված գործերի քննության և հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 760.0 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 11 որոշում և հաշվարկվել 666.0 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Այս մասին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Մասնավորապես`

Ապօրինի որսի իրականացման համար

Կազմվել է վարչական տուգանքի 1 որոշում` 30.0 հազար դրամ գումարով,

Առգրավվել է 435 հատ /81.0կգ/ «սիգ» տեսակի ձուկ, 9.5 կգ խեցգետին, 2 հատ խեցգետնաորսիչ, 3 հատ ձկնորսական ցանց, որից`

Գեղարքունիքի տարածքային բաժինը «Սևան ԱՊ» ՊՈԱԿ-ի հետ համատեղ իրականացրած ստուգայցերի ընթացքում առգրավել է /տիրազուրկ/` 435 հատ /81.0կգ/ «սիգ» տեսակի ձուկ, 182 հատ/9.5կգ/ խեցգետին, 3 հատ ձկնորսական ցանց, 2 հատ խեցգետնաորսիչ: Սիգ տեսակի ձուկն օրենքով սահմանված կարգով հանձնվել է Սևանի թիվ 1 «Բողբոջ», թիվ 4 «Գալիք», թիվ 3 «Հեքիաթ» մանկապարտեզներ, «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ, «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ և «Սևանի հոգեբուժական հիվանդանոց» ՓԲԸ: Խեցգետինները կենդանի վիճակում բաց են թողնվել Սևանա լիճ, իսկ ցանցերը և խեցգետնաորսիչներն ի պահ են հանձնվել «Սևան ԱՊ»ՊՈԱԿ –ի պահեստ:

Արարատի տարածքային բաժինն իրականացրել է վարույթ, որի արդյունքում մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 30.0 հազար դրամի վարչական տուգանքի 1 որոշում:

Փայտանյութի ապօրինի տեղափոխում

Կազմվել է վարչական տուգանքի 1 որոշում` 100.0 հազար դրամ գումարով և հաշվարկվել է 666.0 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս, որից`

Արագածոտնի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի արդյունքում հայտնաբերված փայտանյութի ապօրինի տեղափոխման 1 դեպքի համար կայացվել է 100.0 հազար դրամի վարչական տուգանքի 1 որոշում և հաշվարկվել է 54.0 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Տավուշի ոստիկանության երկու գրության հիման վրա տարածքային բաժնի կողմից իրականացվել է ավտոմեքենայում փայտանյութի զննման աշխատանքներ, կազմվել է մասնագիտական եզրակացություն, հաշվարկվել է ընդհանուր 17 խմ փայտանյութ՝ 612.0 հազար դրամի վնաս: Գործը հանձնված է իրավապահներին:

Բնապահպանական և բնօգտագործման վճարների եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար

Կազմվել է վարչական տուգանքի 6 որոշում՝ 420.0 հազար դրամ գումարով, որից՝

Արարատի տարածքային բաժնի կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0 հազար դրամի վարչական տուգանքի որոշում:

Երևանի տարածքային բաժնի կողմից 5 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 370.0 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 5 որոշում:

Մթնոլորտի պահպանության ոլորտ

Կազմվել է վարչական տուգանքի 1 որոշում` 50.0 հազար դրամ գումարով, որն է`

Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի արդյունքում հայտնաբերված առանց անթափանց ծածկոցի ավազի տեղափոխման 1 դեպքի համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազար դրամի վարչական տուգանքի որոշում:

Հողերի պահպանության ոլորտ

Կազմվել է վարչական տուգանքի 1 որոշում` 80.0 հազար դրամ գումարով, որն է`

Արմավիրի տարածքային բաժնի աշխատակիցների ստուգայցերի արդյունքում հայտնաբերված մեկ գործով կայացվել է 80.0 հազար դրամի վարչական տուգանքի 1 որոշում:

Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության դրական եզրակացության բացակայության համար

Կազմվել է վարչական տուգանքի 1 որոշում` 80.0 հազար դրամ գումարով, որն է`

Գեղարքունիքի տարածքային բաժնի և «Սևան ԱՊ» ՊՈԱԿ -ի հետ համատեղ կազմվել է առանց շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական դրական եզրակացության գործունեություն իրականացնելու վերաբերյալ արձանագրություն, իրականացվել է վարչական վարույթ: Իրավախախտի նկատմամբ կիրառվել է 80.0 հազար դրամի վարչական տուգանքի 1 որոշում:

Ընդհանուր առմամբ ԲՊՏ կիրառված պատժամիջոցներից նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 0.5մլն.դրամ գումար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում