Հալեպի բնակիչները, որոնք մարտական գործողությունների պատճառով մեկնել էին աշխարհի տաբեր երկրներ վերադառնում են իրենց տները: Նրանց թվում են նաև սիրիացի հայերը:
Լյուսի Կարակոզյանը շուրջ մեկ ամիս առաջ է Գերմանիայից վերադարձել Հալեպ, հինգ տարվա մեջ առաջին անգամ նա մասնակցել է էքսկուրսիային, որը կազմակերպվել է Հալեպի հին քաղաքում՝ ասվում է Ռուսաստանի Առաջին ալիքի ռեպորտաժում:
«Գերմանիայում մեզ համար դժվար էր: Դժվար էր աշխատանք գտնել: Մենք օտար ենք այնտեղ: Ոչինչ չի փոխի հարազատ քաղաքը: Մենք երջանիկ ենք, որ վերադարձել ենք: Բայց գիտեք, փշաքաղվում ես, երբ տեսնում ես՝ ինչի են վերածել ահաբեկիչները քաղաքը»,-ասել է նա:
Հնագույն քաղաքի մեկ այլ բնակիչ՝ Անուշկա Առաքելյանը, որը ևս վերադարձել է Հալեպ, տունն ամբողջությամբ ավիրված է գտել: Այժմ նա ընտանիքի հետ ապրում է ընկերների տանը: «Տանջվում ենք, մենք ուղղակի տանջվում ենք, չենք կարող խոսել… Սրստումս ցավ կա»,-նշել է նա:
Տարբեր աղբյուրների համաձայն՝ միայն Հալեպում մինչև մարտական գործողությունների սկսվելն ապրում էր մինչև 60 հազար հայ: Պատերազմի տարիներին նրանց մեծ մասը լքել է քաղաքը: