Friday, 29 03 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Հենրիխ Մխիթարյանը՝ Եվրոպայի երկրորդ ուժեղագույն հավաքականում

Ամփոփելով 2016/2017 թթ. մրցաշրջանը՝ ՈՒԵՖԱ-ն հրապարակել է Եվրոպա լիգայի խաղարկության խորհրդանշական հավաքականը, որում ընդգրկվել է 18 ֆուտբոլիստ: Հեղինակավոր այս մրցաշրջանի գավաթը նվաճած «Մանչեսթեր Յունայթեդից»  ՈՒԵՖԱ-ն Եվրոպայի երկրորդ ուժեղագույն հավաքականում ընդգրկել է միանգամից 8 ֆուտբոլիստի, այդ թվում նաև Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին: Նշենք որ հավաքականի կազմը որոշել է ՈՒԵՖԱ-ի տեխնիական հանձնախումը, որում ընդգրկված են նախկինում հայտնի ֆուտբոլիստներ և մարզիչներ՝ ռումինացիներ Քրիստիան Կիվուն, Իոհան Լուպեսկուն, սերբ Դեյան Ստանկովիչը, լեհ Ստեֆան Մաևսկին, Ֆինլանդիան ներկայացնող Միկսու Պաատելայնենը, ինչպես նաև «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ լեգենդար սըր Ալեքս Ֆերգյուսոնը:

Եվ այսպես, հավաքականի դարպասապահներն են «Յունայթեդի» ներկայացուցիչ Սերխիո Ռոմերոն և «Սելտայում» հանդես եկող Սերխիո Ալվարեսը: Վերջինը փայլուն խաղով աչքի ընկավ «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ կիսաեզրափակիչ հանդիպումներում: Պաշտպանությունում ճանաչված մասնագետները տեսնում են «Մանչեսթերում» խաղացող Էրիկ Բայիին, Դեյլի Բլինդին, Անտոնիո Վալենսիային, «Սետլայից»՝ Գուստավո Կաբրալին, «Այաքսից»՝ Մատեյ դե Լիգտին, «Լիոնից»՝ Ժերեմի Մորելին: Նշենք, որ Լիգտը ինչպես նաև Մորելը ընթացիկ մրցաշրջանում բավական հաջող հանդես եկան և հնարավոր է  մոտ ապագայում տեղափոխվեն էլ ավելի բարձրակարգ թիմեր: Կիսապաշտպանությունում «Մանչեսթեր Յունայթեդը» ներկայացնում են Անդեր Էրերան, Պոլ Պոգբան և Հենրիխ Մխիթարյանը: Բացի այս ֆուտբոլիստներից՝ խաղային այս ամպլուայում ընդգրկվել են նաև Պաբլո Էրնանդեսը՝ «Սելտայից», Ամին Յունեսը՝ «Այաքսից», Յուրի Տիլեմանսը «Անդերլեխտից» և Կորենտին Տոլիսոն՝ «Լիոնից»: Վստահաբար կարելի է ասել, որ թվարկված ֆուտբոլիստներից որակական առումով առանձնանում են Անդեր Էրերան և Հենրիխ Մխիթարյանը: Էրերան վերջերս ճանաչվեց «Մանչեսթեր Յունայթեդի» տարվա լավագույն ֆուտբոլիստ: Փաստ է նաև, որ Մխիթարյանը «Յունայթեդի» կազմում լավագույնն էր Եվրոպա լիգայի խաղարկությունում, որտեղ դարձավ 6 գոլի հեղինակ, ինչպես նաև «Այաքսի» դեմ եզրափակիչ հանդիպման հերոսը: Ի դեպ, ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում տեղի ունեցած քվեարկության արդյունքներով Մխիթարյանը ճանաչվել է եզրափակիչ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ: Նրա օգտին է քվեարկել հարցմանը մասնակցածների 43 տոկոսը: Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Պոլ Պոգբան, որն «Այաքսի» դեմ խաղում բացեց հաշիվը: Եվրոպա լիգայի խորհրդանշական հավաքականում ընդգրկվել են երեք հարձակվողներ՝  Զլատան Իբրահիմովիչը՝ «Մանչեսթեր Յունայթեդից», Ալեքսանդր Լակազետը՝ «Լիոնից»մ և Բերտրան Տրաորեն՝ «Այաքսից»: Զարմանալի է, որ խորհրդանշական հավաքականում չի ընդգրկվել մրցաշարի լավագույն ռմբարկու ճանաչված, բելգիական «Գենտի» հարձակվող Խալիգֆ Կուլիբալին, որը խփել է 9 գոլ: Հավաքականում կարող էր տեղ ունենալ նաև «Ռոմայի» բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոն, որն ութ խաղում նույնքան գոլ է խփել: Հենրիխ Մխիթարյանը 6 գոլով ռմբարկուների հաշվարկում 9-րդ հորիզոնականում է: Արդեն իսկ պարզ է, որ Եվրոպայի լիգայի լավագույն ֆուտբոլիստ կլինի խորհրդանշական հավաքականում ընդգրկված 18 խաղացողներից մեկը:  Ֆուտբոլում չգրված օրենքի համաձայն՝ խոշոր մրցաշարերում լավագույնի կոչմանն արժանանում է այն խաղացողը, որն աչքի է ընկել եզրափակիչ մրցավեճում: Հենրիխ Մխիթարյանը ոչ միայն ճանաչվել է այս մրցաշարի եզրափակչի լավագույն ֆուտբոլիստ, այլև աչքի է ընկել տպավորիչ գոլով:  Մեր ֆուտբոլիստը բավական հաջող էր ելույթ ունեցել նաև եզրափակչին նախորդող հանդիպումներում: Հիշենք քառորդ եզրափակչի «Անդերլեխտի» հետ դիմակայությունը, երբ հայ ֆուտբոլիստը թե՛ առաջին և թե՛ պատասխան խաղում գոլի հեղինակ դարձավ՝ էապես նպաստելով «Մանչեսթեր Յունայթեդի»՝ կիսաեզրափակչի ուղեգրին տիրանալուն: Մխիթարյանը փայլուն հանդես եկավ նաև 1/16 եզրափակչի «Սանտ Էտյենի» և քառորդ եզրափակչի՝ «Ռոստովի» հետ դիմակայություններում: Մասնագետների կարծիքով՝ Հայաստանի ազգային հավաքականի ավագը Եվրոպա լիգայի խաղարկության լավագույն ֆուտբոլիստի կոչման ամենաիրական հավակնորդն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում