Wednesday, 24 04 2024
Վրաստանի վարչապետը կմասնակցի հակա-ԼԳԲՏ համաժողովի
Այրվել է մոտ 50 հա չոր խոտածածկույթ
17:26
Միացյալ Թագավորությունը կմեծացնի իր ռազմական բյուջեն
17:20
Թալիբները մտադիր են հատուկ ստորաբաժանում ստեղծել ԻՊ-ի դեմ պայքարելու համար
17:10
Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել
16:50
Կոնգոյում կապիկի ծաղիկի համաճարակ է հայտարարվել
«Հայաստանը պետք է վերացնի խաղաղության պայմանագրին խանգարող իրավական խոչընդոտները. Ալիևի ներկայացուցիչ
Ալիեւի «ձիով քայլը»
16:24
Լոնդոնում չորս մարդ է վիրավորվել պալատական հեծելազորի նժույգների փախուստի պատճառով
Բոլոր թելերով եմ կապված Ցեղասպանության հետ. այն պետք է դառնա ՀՀ անվտանգության անբաժանելի տարր
Ադրբեջանում կայացել է Իլհամ Ալիևի և Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հանդիպումը
Իշխանությունը պետք է քայլեր ձեռնարկի՝ փրկվելու ռուս-քեմալական աքցանից
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողություն
Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի օրը հիշատակվեց և ոգեկոչվեց Շիրակի մարզում
Հայ ժողովուրդը կրկին պայքարում է ատելության դեմ. Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ
15:54
Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Ադրբեջանը կանգ չի առնում, որովհետև կա անպատժելիության մթնոլորտ․ Ժան- Լյուկ Մելանշոն
15:50
Հայ ժողովուրդը վերապրել է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը և 21-րդ դարի առաջին էթնիկ զտումը․ Նատալի Լուազոն՝ Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում
Պեսկովը տեղյակ չէ ՌԴ Պն փոխնախարարի պետական դավաճանության մեղադրանքից
ՌԴ ՊՆ փոխնախարարը կասկածվում է պետական դավաճանության մեջ
15:20
ԱՄՆ պետքարտուղարը ժամանել է Շանհայ
Նոյեմբերյանում տեղի ունեցած առերևույթ խուլիգանության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, 5 անձ ձերբակալվել է. ՔԿ
Մատվիենկոն Ազգային ժողովին հորդորում է Ալեն Սիմոնյանին «մրցագորրգ հրավիրել». խնդիրը նրա անձի՞, թե՞ իշխող քաղաքական ուժի հետ է
«Արդեն բոլոր կարմիր գծերն անցել է»․ Մատվիենկոն՝ Ալեն Սիմոնյանի մասին
ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
14:49
Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ

Ադրբեջանի հերթական մարդասպանությունը. ապտակ Մինսկի խմբի համանախագահներին

Արցախում հակառակորդի դիպուկահարի կրակոցից կրկին զինծառայող է զոհվել: Եվ դա՝ մի քանի օր առաջ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունից հետո, որը մեծ արձագանք գտավ իր աննախադեպ հասցեականության պատճառով: Առաջին անգամ համանախագահները մատնանշեցին, որ առաջինը կրակել է Ադրբեջանը, որին հետևել է հայկական զինուժի պատասխանը: Այդ փաստը նշեց նաև ՌԴ ԱԳՆ խոսնակը: Հայտարարության առիթը Ադրբեջանի հրթիռային հարվածն էր հայկական ՀՕՊ կայանին, որը մասնակի վնասվել էր:

Մինսկի խմբի հայտարարությունը ունեցավ մեծ արձագանք, քանի որ թեկուզ մասնակի, այդուհանդերձ՝ պարունակում էր հրադադարը խախտող կողմի պատասխանատվության մատնանշում, Ադրբեջանի՝ առաջինը կրակելու մասին հայտարարություն: Դրանից անցնում է մի քանի օր, և սահմանին զոհ՝ Ադրբեջանի դիպուկահարի կրակոցից, և այդ ողբերգական հանգամանքը «սառը ջուր» է այն ոգևորության վրա, որ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը առաջ էր բերել մասնավորապես Հայաստանի իշխանության, ինչու ոչ՝ նաև հասարակության բազմաթիվ այլ շերտերի մոտ:

Մյուս կողմից՝ միայն միամիտը կարող էր, իհարկե, սպասել, որ Բաքուն այդ հայտարարությունից հետո դադարեցնելու է մարդասպանությունը սահմանին, դադարեցնելու է կրակել, խախտել հրադադարն ու լարել վիճակը: Բանն այն է, որ Բաքուն այլ անելիք չունի, Բաքվին այլ բան չի մնացել: Մյուս կողմից, սակայն, խնդիրը լոկ այն չէ, որ Բաքուն այլ անելիք չունի: Խնդիրը նաև այն է, որ Բաքուն շարունակում է իրեն զգալ անպատիժ, նույնիսկ հասցեական հայտարարությունից հետո, որովհետև գլխավոր խնդիրը, այդուհանդերձ, պատասխանատվության մեխանիզմի կիրառումն է: Այսինքն՝ մի բան է հայտարարել, որ խախտողն Ադրբեջանն է, մեկ այլ բան է՝ սահմանել խախտումների համար պատասխանատվություն: Լավ է ուշ, քան երբեք՝ իհարկե, եթե Մինսկի խումբը գոնե այժմ հասցեական հայտարարում է հրադադարի խախտման պատասխանատու կողմի մասին, բայց իրավիճակը այլևս վաղուց պահանջում է նոր մակարդակ, այսինքն՝ խախտողի համար պատասխանատվության մակարդակ: Միայն այդ դեպքում է հնարավոր քիչ թե շատ երաշխավորված համարել այն, որ Բաքուն զերծ կմնա մարդասպանությունից կամ էապես կնվազեցնի իր գործողություններում այդ հանցավոր տարրի առկայությունը:

Ահա այդ հարցում առկա են մի շարք հարցադրումներ: Կկարողանա՞ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ եռյակը գալ ընդհանուր հայտարարի հրադադարի խախտման համար պատասխանատու կողմի հանդեպ որևէ պատժամիջոցի կիրառման հարցում: Հասցեական հայտարարության ընդհանուր հայտարարի խումբը վերջապես եկավ, բայց դա ամենևին չի նշանակում, որ այդպիսով արտահայտվում է որևէ ռազմավարական համաձայնություն:

Հասցեական հայտարարությունն առայժմ իրավիճակային է և այդպիսին կլինի այնքան ժամանակ, քանի դեռ չկա պատասխանատվության մեխանիզմի հարցում որևէ առաջընթաց: Պատասխանատվության մեխանիզմի ներդրումն է, որ երկար ժամկետով կփոխի իրավիճակը և, այսպես ասած, ինստիտուցիոնալ կերպով կսահմանափակի Ադրբեջանի դեստրուկտիվ գործողությունները:

Այդ հարցում, սակայն, իրավիճակը թերևս բախվում է համանախագահ երկրների ռազմավարական շահերի հակադրությանը: Եվ այստեղ նույնիսկ տեսականում ավելորդ է դառնում քննարկել, թե հատկապես ո՞ւմ է խանգարում Բաքվին առավել ազդեցիկ լծակներով զսպող իրավիճակի ձևավորումը, հատկապես ո՞ր համանախագահ տերությանը:

Մյուս կողմից, սակայն, կան որոշակի բավական բացահայտ տարրեր, որոնք տալիս են առնվազն նախնական եզրակացության առիթ: Խոսքն, օրինակ, ադրբեջանա-ռուսական ռազմատեխնիկական գործակցության մասին է, քանի որ կրակելու հնարավորությունից զրկվելու դեպքում Բաքուն ինչո՞ւ պետք է սպառազինություն գնի Ռուսաստանից: Չէ՞ որ Ալիևը հենց դրա համար է դարձել Մոսկվայի հաճախորդը, որպեսզի զենքի հետ միասին գնի նաև առնվազն լարվածությունը պահելու քաղաքական աջակցությունը: Հատկապես նկատի ունենալով այն, որ Հարավային Կովկասում Ռուսաստանն է դեռևս շարունակում լինել անվտանգության, այսպես ասած, գերակա միավորը:

Այս ամենով հանդերձ՝ ակնհայտ է նաև, որ հայկական կողմն այդ իրավիճակում այլ ելք չունի, քան հետևողականորեն բարձրացնել առաջնագծում զինվորների անվտանգությունը, ռազմատեխնիկական հագեցածությունը: Այս պահին Ադրբեջանին զսպելու առավել գործուն միջոց Հայաստանը չունի, հետևաբար դրա համար չունի որևէ միջոց խնայելու իրավունք: Եվ, իհարկե, զինվորի անվտանգության համար որևէ միջոց չխնայելու համար նախ պետք է ստեղծել այդ միջոցը:

Բայց Հայաստանում իշխանությունը ներկայումս զբաղված է ներքին հարաբերություններ պարզելով՝ ամբողջ ջանքը, եռանդն ու ժամանակը պետության համար հավելյալ միջոցներ ստեղծելուն ուղղելու փոխարեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում