ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Կազան կատարած աշխատանքային այցի շրջանակում առանձնազրույց է ունեցել Բելառուսի Հանրապետության վարչապետ Անդրեյ Կոբյակովի հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Երկու երկրների վարչապետերը քննարկել են հայ-բելառուսական տնտեսական հարաբերությունների օրակարգը և հետագա զարգացման հեռանկարները: Արծարծվել են ինչպես Անկախ պետությունների համագործակցության, այնպես էլ Եվրասիական տնտեսական միության շրջանակում փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:
Նշենք, որ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Կազանում մասնակցում է ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի և Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստերին: