Այսօր՝ մայիսի 26-ին, Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում տեղի ունեցավ Ժիրայր Սեֆիլյանի գործով դատական առաջին դռնբաց նիստը, այն հետաձգվեց, Սեֆիլյանի գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունիսի 13-ին:
Նիստից հետո լրագրողների հետ զրույցում Հիմնադիր խորհրդարանի անդամ ԱՍԱԼԱ-ի մարտիկ Ալեք Ենիգոմշյանը նշեց. «Մենք չենք ակնկալում, որ հատկապես այս գործի առումով իսկական արդարություն լինի, հետևաբար ակնկալիքներ չունենք և չենք ունենա այնքան Ժամանակ, քանի դեռ իրենք մեզ հակառակը չեն ապացուցել: Այնուամենայնիվ դա չի նշանակում, որ այս գործընթացը դատապարտված է մեկ արդյուքի: Դա կախված է նաև ժողովրդի պայքարի վճռականությունից, գորովից: Վճռականությունը, գորովը և ոգին չեն պարպվելու, կարող են կարճաժամկետ դադարներ, մասնակի նահանջներ լինել, բայց ընդհանուր գործընթացը միշտ դեպի պայքարի, հաջողության ուղղությամբ է գնալու: Տղաներն ի վերջո հայտնվելու են ազատության մեջ, և նրանց ազատությամբ ամբողջ երկիրն է հայտնվելու ազատության մեջ»:
Եվ հանրային ակտիվությունը, ինչպես այսօր Սէֆիլյանի առաջին նիստի օրն ապացուցվեց, տարաբնույթ ձևերով կշարունակվի, նաև իրավական գետնի վրա բոլոր այն խեղաթյուրումները, օրինախախտումները, որոնք ի գործ կդրվեն մեղադրող կողմից, դրանք խոշորացույցի տակ նայելու ենք և բոլոր միջոցներով՝ թե՛ իրավական, թե՛ ժողովրդական ճնշման միջոցով փորձելու ենք պայքարը շարունակել և հասնել ցանկալի արդյունքին»,- նշեց Ենիգոմշյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: