Այսօր՝ մայիսի 26-ին, Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում տեղի ունեցավ Ժիրայր Սէֆիլյանի գործով դատական առաջին դռնբաց նիստը, որին ներկա էր նաև Սէֆիլյանը: Նիստը հետաձգվեց՝ պաշտպաններից մեկի բացակայության պատճառով: Սէֆիլյանի գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունիսի 13-ը, ժամը 12:30-ին:
Նիստի ավարտից հետո Ժիրայր Սէֆիլյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը լրագրողների հետ զրույցում ասաց. «Կարծես թե նախապես ծրագրված սցենարը կար. դատավորը պետք է գար, արագ ընթերցեր, դատական նիստը հետաձգվեր»:
Ժիրայր Սէֆիլյանի նկատմամբ դատական հետապնդումը, ըստ փաստաբանի, քաղաքական հիմքեր ունի. «Որևէ հստակ մեղադրանք չկա, լղոզված մեղադրանք է: Ասում են, որ իբրև թե Սէֆիլյանը բազմաթիվ՝ 200-300 զինված խմբեր է ունեցել, եթե այդպես է, ապա այդ խմբերը պետք է բացահայտվեին: Համաձայն մեղադրանքի՝ 5-6 խումբ է բացահայտվել: Հետևաբար ի՞նչ են անում իրավապահ մարմինները, թող բացահայտեն, հայտնաբերեն մյուս խմբերը: Եթե այդպես չէ, ապա սա նախապես գրված սցենար է:
Փաստաբանի խոսքով՝ ամեն ինչ սկսվել է նրանից, որ ապրլիյան պատերազմից հետ Ժիրայր Սէֆիլյանը հայտարարեց, որ Հայաստանը, իր հաշվարկով, 700 հա տարածք է կորցրել, և դրանից հետո Ժիրայր Սեֆիլյանի հանդեպ ամենատարբեր աստիճաններով հարձակումներ սկսվեցին:
Մանրամասները՝ տեսանյութում: