ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման հրամանատարությունը նոր «մայրաքաղաք» է ընտրել: Ինչպես հաղորդում է TASS գործակալությունը, խմբավորման գրոհայինները Մոսուլը լքելուց հետո հաստատվում են իրաքյան Էլ-Հուվեիջայում:
Նշվում է, որ միայն այսօր Սիրիայի և Հորդանանի կողմից Էլ-Հուվեիջա է ժամանել շուրջ 400 գրոհային: Նրանց մեծ մասի աչքերը կապված են եղել, որպեսզի դաշտային հրամանատարների գտնվելու վերաբերյալ տեղեկատվության արտահոսք չլինի:
Այսպիսով՝ ահաբեկիչներն իրենց ուժերը կենտրոնացնում են նավթով հարուստ շրջանում: Քիրքուկի քաղաքապետն արդեն Բաղդադին կոչ է արել արագացնել Էլ-Հուվեիջան ազատագրելու գործողության մեկնարկը: