Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին 5 տարվա ազատազրկում է սպառնում հարկերից խուսափելու պատճառով, հաղորդում է Marca-ն:
Նախնական տեղեկության համաձայն՝ պորտուգալացի ֆուտբոլիստը 2011-2013 թվականներին խուսափել է մոտ 600 հազար եվրո հարկերից: Իսպանիայում դա համարվում է քրեորեն պատժելի արարք: Ռոնալդուին սպառնում է 5 տարվա ազատազրկում:
Ֆինանսների նախարարությունը խոստովանել է, որ վճռի կայացմանը կարող են տարատեսակ մեղմացուցիչ հանգամանքներ նպաստել, մասնավորապես ֆուտբոլիստի կողմից իր մեղքն ընդունելն ու թաքցրած գումարների լրիվ վճարումը: Այս դեպքում ազատազրկման ժամկետը կարող է կրճատվել մինչև 15 ամսի: