Tuesday, 16 04 2024
«Պակասում է Ադրբեջանի քաղաքական կամքը»․ Գերմանիայում ՀՀ դեսպան
Տեղումներ չեն սպասվում
«Ռուսական օրենքի» դեմ հուժկու ցույց Թբիլիսիում․ վրացիները չեն ընկրկում
Հերթական սրբապղծությունը. «Հրապարակ»
Մեզ համար հիմք է Ալմաթիի հռչակագիրը․ ԵՄ դեսպանը` ՀՀ-ի վրա հնարավոր հարձակմանը Եվրամիության արձագանքի մասին. «Ժողովուրդ»
Պատգամավորի հետ կատարվածը առնվազն խուլիգանություն է, նաև՝ քաղհայցի առիթ
Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու տեսահոլովակը 2 օրվա ընթացքում 2 մլն-ից ավելի դիտում է ունեցել. «Հրապարակ»
ՔՊ-ում վախ են «բռնում». «Հրապարակ»
Իսրայելը արկածախնդիր քայլերի է գնում, Իրանը ցույց է տալիս, որ նա իրեն հավասար դերակատար չէ
Պատգամավորին ստիպեցին «փոշմանել». «Ժողովուրդ»
Ովքե՞ր են մասնակցել Աննա Հակոբյանի «խորհրդավոր» ընթրիքին. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ըստ «Freedom House»-ի՝ ՀՀ դատական համակարգը 7 բալային համակարգի սանդղակով գնահատվել է 2.75 միավորով. «Ժողովուրդ»
Այսօր հայտնի կդառնա, թե որ երեք դատավորներն են գնում ՄԻԵԴ. «Ժողովուրդ»
Սուր պայքար Հայաստանի հարեւանությամբ. լարվածության գագաթնակետը
Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ բնակավայրում էլեկտրական շչակ է գործարկվելու
00:45
Սլովենիայի ԱԳ նախարարությունը հանրապետության քաղաքացիներին խորհուրդ է տվել խուսափել Իսրայել մեկնելուց
00:30
Իրաքի վարչապետն ու Բլինկենը քննարկել են հարաբերությունների երկարաժամկետ զարգացման հիմքերի ստեղծման հարցեր
Աննա Հակոբյանի բարեգործական ընթրիքը. 42 սկսնակ կին գործարար կստանա մեկական միլիոն դրամ
Մենք պիտի դադարենք Հայրենիքի փնտրտուքը, որովհետև գտել ենք այն. Նիկոլ Փաշինյան
ՌԴ Կուրգանի մարզի ղեկավարը հայտնել է մարզկենտրոնին մոտեցող մեծածավալ ջրի ալիքի մասին
00:00
ԱՄՆ-ն ցանկանում է Գազայի հատվածում հրադադարի համաձայնության հասնել
Տղամարդը կախվել է հայտնի առևտրի կենտրոններից մեկի սեփականատիրոջ տանը
Բանակը զինվում է նաև տեղական զենքով․ մի քանի նոր զինատեսակներ են փորձարկվել
Գարեջրի և ծխախոտի դիմաց չվճարելու համար ատրճանակը պահել է գանձապահի ուղղությամբ
Բաքվին՝ գովեստներ, Երևանին՝ ժպիտներ․ Տոկաևի այցի չհայտարարված նպատակը
Կարմիր հրապարակի ֆաշիստական պարադում Հայաստանի վարչապետն անելիք չունի
Պատասխան հարված առայժմ չի լինի․ ինչը հետ պահեց Իսրայելին
Հովհաննես Շահինյանը գողության մասին ահազանգել է ոստիկանական բաժին
22:45
Տաջիկստանը փոխադարձության սկզբունքով վիզային ռեժիմ է սահմանում Թուրքիայի քաղաքացիների համար

Ալիևը միացավ հակառուսական կոալիցիային. Մոսկվայի պատասխանը լինելու է ղարաբաղյան ճակատում

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի առաջին օտարերկրյա այցելության ընթացքում տեղի ունեցան մի քանի ուշագրավ իրադարձություններ, որոնք արժանի են ուշադրության նաև Հայաստանի արտաքին քաղաքականության և անվտանգության տեսանկյունից: Մասնավորապես, Սպիտակ տան նոր ղեկավարը Սաուդյան Արաբիայի միապետի հետ կնքեց խոշորագույն ռազմական գործարք՝ մոտ 350 միլիարդ ԱՄՆ դոլարի արժողությամբ սպառազինություն սաուդական թագավորությանը մատակարարելու մասին: Թրամփի այցելության հաջորդ օրը՝ մայիսի 21-ին, Էր-Ռիադում անցկացվել է առաջին ամերիկյան-արաբական-իսլամական գագաթնաժողովը, որին մասնակցել են ավելի քան 50 երկրների ղեկավարներ: Միջոցառումը միտված էր Միացյալ Նահանգների և արաբական ու իսլամական պետությունների միջև սերտ գործընկերություն ձևավորելու նպատակին: Գագաթնաժողովի արդյունքներով ընդունվել է Ռիադի հռչակագիրը, որում նշվում է, թե մասնակից պետությունների առաջնորդները մտադիր են հիմնել Մերձավոր (Միջին) Արևելքի ռազմավարական դաշինք, որի հյուրընկալող երկիրը լինելու է Սաուդյան Արաբիան: Իսլամական մի շարք պետություններ նաև պատրաստակամություն են հայտնել միանալու Իսլամական ռազմական կոալիցիային, որը պիտի ունենա 34 000 զինվոր և ուղղված լինի Իրաքում ու Սիրիայում ահաբեկչական կազմակերպությունների դեմ պայքարին:

Ըստ էության, սա Թրամփի այն գաղափարն է, որի մասին գրել էին լրատվամիջոցները նախքան նրա սաուդական այցելությունը՝ նշելով, որ ԱՄՆ նախագահը մտադիր է ստեղծել ՆԱՏՕ-ի համանմանությունը Մերձավոր Արևելքում: Բայց այս իրադարձությունը մեզ համար ուշագրավ է նաև մեկ այլ իմաստով, որ դրան մասնակցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր Լևոն Շիրինյանը:

– Պարոն Շիրինյան, ի՞նչ կասեք այս կոալիցիայի մասին:

– Նախևառաջ պիտի ասեմ, որ սա առաջին դեպքը չէ, Բաղդադի պակտ է եղել 1950-ական թթ.: Երբ ասում են, որ դա ՆԱՏՕ-ի համանմանությունն է, ես համաձայն չեմ, դա ՆԱՏՕ-ին նման չէ, չի կարող լինել: Իսկ Ադրբեջանի՝ այնտեղ լինելը մեզ համար, անշուշտ, խնդիր է, բայց ոչ այնքան, որովհետև արաբական աշխարհը կոորդինատներ ունի, անկախ դաշինքներից՝ վերաբերվում է Հայաստանին այնպես, ինչպես վերաբերվում է: Կարծում եմ, որ շատ մեծ փոփոխություն չի լինի: Բայց Ադրբեջանի համար, անշուշտ, կլինի, եթե նրանք լուրջ ընդունեն և իրենց մեջ ընդունեն, որովհետև Ռուսաստանի հետ բախվելու են:

Հիմա մենք մի խնդիր ունենք, որը հայությունը չի կարողանում լուծել: Այդ տարածքում՝ սկսած Սաուդյան Արաբիայի արքունիքից մինչև Հորդանան և այլ երկրներ, ունենք ահռելի թվով հայկական ծագումով արաբ ժողովուրդ: Օրինակ՝ տատը հայ է, մայրը հայ է և այլն: Այդ շերտը վաղուց պետք է շրջանառել: Եթե ենթադրենք, որ այս երկրների վերաբերմունքը խստանալու է Հայաստանի հանդեպ, ապա առանց դրա էլ կխստանա: Չեմ կարծում, որ դա նշանակություն կունենա: Ուստի ուզում եմ, որ տագնապի չմատնվենք, բայց երկրորդ շերտով լավ աշխատենք: Իսկական առիթ է Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների իրական բովանդակությունը վերհանելու և ցույց տալու համար: Նրանք գործ են տալիս մեզ, եթե, իհարկե, Ադրբեջանին լուրջ ընդունեն:

– ԱՄՆ-Սաուդյան Արաբիա ռազմական դաշինքի խորացումը և իսլամական երկրների ռազմական կոալիցիա ստեղծելու նախաձեռնությունը շրջադարձային նշանակություն կարո՞ղ են ունենալ Մերձավոր Արևելքի համար:

– Կարծում եմ՝ ոչ: Ասեմ, թե ինչու. որովհետև կարող ենք դա դիտել որպես ինքնուրույն քայլ: Արդեն ասացի, որ դրա նախադեպը եղել է: Երկրորդ՝ եթե Ռուսաստանը թևավոր հրթիռներով և նավատորմով վերադառնում է Մերձավոր ու Միջին Արևելք, ապա պարզ է, որ Արևմուտքը հակազդում է: Ես դա համարում եմ պատասխան Ռուսաստանի գործողություններին: Խոր պատմական նշանակություն չունի, պարզապես պատմական տրամաբանության իմաստով՝ խոշոր տերությունները վերադառնում են Մերձավոր ու Միջին Արևելք, ինչպես ժամանակին էր՝ Անգլիա, Ֆրանսիա, Ռուսաստան և այլն: Հիմա այստեղ են Ռուսաստանը, Անգլիային փոխարինած Միացյալ Նահանգները, իսկ Եվրամիությունը առայժմ ջլատված վիճակում է, բայց կակտիվանա, երբ կարգավորվի: Այսպիսով, ես որևէ նորություն չեմ տեսնում այս իմաստով: Պարզապես կա հակազդեցություն ռուսական ազդեցությանը:

Մենք ի՞նչ կարող ենք անել: Եթե մեր պետությունը կենդանի օրգանիզմ է, ապա սա աշխատանք է, որի մեջ պետք է մխրճվել: Մեր պետության պասիվությանը պիտի վերջ դրվի: Իսկ հեռանկարի իմաստով մի բան եմ նկատել. Միացյալ Նահանգներն ակնհայտորեն վերանվաճում է ազդեցության այն գոտիները, որ ուներ: Նույնն էլ Ռուսաստանն է անում: Մոտավորապես նույն մոդելն է կրկնվում, ինչ 1950-60-ական թթ.:

– Շատ մասնագետներ ասում են, որ արաբամուսուլմանական այս կոալիցիայի գլխավոր նպատակը, հատկապես ամերիկյան շահերի տեսանկյունից, Իրանին մեկուսացնելն է: Համաձա՞յն եք այդ տեսակետին:

– Ոչ: Դա ԱՄՆ-ի նախաձեռնած քաղաքականությունն է, և դա Ռուսաստանի դեմ է, եթե ուզում եք իմանալ: Արևմտյան աշխարհն առաջին հերթին մեկուսացնում է Ռուսաստանին, և քանի որ պատժամիջոցները հավանաբար այն արդյունքը չեն տալիս, ինչ իրենք ակնկալում էին, ուժեղացնում են ճնշումը: Անշուշտ, երկրորդ շերտում կարող է և Իրանը լինել: Իհարկե, Իսրայելը, Սաուդյան Արաբիան կուզենան, որ դա Իրանը լինի, բայց ինձ թվում է՝ ամերիկացիների փորացավը Ռուսաստանն է, և դա բնական է, որովհետև, մեծ հաշվով, Ռուսաստանն է Միացյալ Նահանգների մրցակիցը: Իրանական պարագան երկրորդական նշանակություն ունի: Խնդիրն այն է, որ Իսրայելը, հրեաներն ունեն աշխարհում լավագույն լրատվամիջոցները և ազդեցության գործակալներ տարբեր երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, հարցը շուռ են տալիս իրենց հարմար տեսքով: Բժեզինսկին հատուկ զգուշացնում է, որ իրանա-ամերիկյան հակասությունները ստրատեգիական չեն, տակտիկական են: Կարծում եմ՝ արժե սրա մասին մտածել: Հիշեք շահի ժամանակները:

– Ինչո՞ւ է, Ձեր կարծիքով, Ալիևը այս շրջանում ակտիվացնում Ադրբեջանի քաղաքականության արևմտյան և իսլամական կամ սուննիական ուղղությունները:

– Դա նշանակում է, որ Ռուսաստանից չի ստանում այն, ինչ ակնկալում է: Ի՞նչ է ակնկալում Ռուսաստանից՝ Հայաստանն ու Արցախը նվիրել իրեն, կարծես թե Հայաստանն ու Արցախը Ռուսաստանի գրպանում են: Բայց կա մի հանգամանք՝ ապրիլյան պատերազմից հետո աշխարհում արմատական փոփոխություն է եղել մեր իրավիճակի գնահատման տեսանկյունից, որ Հայաստանը որևէ մեկի գրպանում չէ: Եթե մի քանի չինովնիկ գրպաններում են, դա իրենց գործն է, բայց իրականում Հայաստանն ապացուցեց իր կենսունակությունը այդ պատերազմով, նաև 25 տարի լինելով շրջափակման մեջ՝ շարժվում է առաջ որպես պետություն:

Կա նաև երկրորդ հանգամանքը: Կարծում եմ, որ Ադրբեջանը ինքնուրույն պետություն չէ. Անկարայից ինչ հրամայում են՝ դա էլ անում է: Իսկ հիմա զուգահեռ անցկացրեց Էրդողանի քաղաքական բնավորության և վարքագծի հետ, թե ինչպես է տատանվում արտաքին քաղաքականության մեջ, կտրուկ շրջադարձեր անում: Դա ցույց է տալիս, որ Թուրքիան չունի ներքին և արտաքին կայունություն և շարժման մեջ է դրել իր հոգեզավակին: Ադրբեջանը Ռուսաստանին հետաքրքրում է այնքանով, որքանով մենք կանք, իսկ Էրդողանը չի էլ մտածում, թե Ադրբեջանի հետ ինչ կարող է պատահել: Թուրքիան փորձում է խոշոր խաղացողների հետ նստել սեղանի շուրջ, բայց մի օր ստանալու է քթին ու թաթերին: Նա ուզում է իբրև հավասար գործընկեր խոսել ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ, բայց Ամերիկան համաձայն չէ հավասար խոսել նույնիսկ Ռուսաստանի հետ, էլ ուր մնաց՝ Թուրքիան: Բայց ենթադրում եմ, որ ամեն դեպքում Թուրքիային հարկավոր է կշռաքար, որ ավելանա իր քաշը, և այդ կշռաքարը կարող է լինել Ադրբեջանը:

– Այսինքն՝ Ադրբեջանի այս քայլերը զգալի չափով տեղավորվում են Ղարաբաղի շուրջ վերջին զարգացումների և մասնավորապես Ռուսաստանի ու Ադրբեջանի՝ բավական ակնհայտորեն նշմարվող հակասությունների համատեքստում:

– Անշուշտ: Ադրբեջանը արտաքնապես ռազմավարական գործընկերություն է խաղում Ռուսաստանի հետ, բայց ներքին իմաստով՝ «մութ տեղը փորն է թափում», կատաղի թշնամի է Ռուսաստանին: Պարզ է, թե ինչու: Այնքանով է բարեկամ, ինչքանով ուզում է իր խնդիրները Հայաստանի հետ լուծել Ռուսաստանի միջոցով: Ուստի կարծում եմ, որ այս արկածախնդրության մեջ Ադրբեջանին ներքաշում է Թուրքիան: Էրդողանի քաղաքականությունը շատ ավելի ակնհայտորեն ավանտյուրիզմի բնույթ է ստանում՝ սիրուհու նման անընդհատ մի կողմից մյուսն է տեղափոխվում: Միացյալ Նահանգների հետ փորձեց մերձենալ, Պուտինի հետ է սիրախաղ անում, բայց քաղաքական կշիռը չի բավարարում, ուստի Թուրքիան փորձում է Ադրբեջանի հետ միասին ներկայանալ: Եվ ես համաձայն չեմ այն տեսակետին, թե Ադրբեջանը ինքնուրույն քաղաքականություն է վարում: Հիմա եթե Ադրբեջանը, որպես շիաական երկիր, մտնում է այդ խաղի մեջ, Իրանի հետ խնդիր կունենա՞, թե՞ ոչ: Որպես ի՞նչ է մտնում: Հետևաբար կարծում եմ, որ այս հակասությունները չափազանց ձեռնտու են մեզ մի պայմանով. եթե մեր ուսերի վրա գլուխ կա, և այդ գլուխը զբաղված չէ ուրիշ բաներով:

– Ուրեմն ինչպե՞ս կարձագանքի Մոսկվան Ադրբեջանի նման քաղաքականությանը՝ մասնավորապես ղարաբաղյան գործընթացի համատեքստում: Երկրորդ՝ Հայաստանը ի՞նչ եզրակացություն պիտի անի սրանից:

– Հայաստանի ռազմական ուժերի հզորացում, ինչի մասին վերջերս շատ ենք լսում: Ռուսները ի վերջո պիտի հասկանան, և ինձ թվում է՝ խորքի մեջ արդեն հասկանում են, որ որևէ այլ տարբերակ չունեն, բացի Հայաստանի հետ ռազմավարական գործընկերությունը այս տարածաշրջանում և աշխարհում հայկական լոբբիստական կառույցների բարյացկամությունը իր հանդեպ: Մենք միշտ գնահատում ենք մեր քաղաքականությունը Ադրբեջան-Թուրքիա, Ադրբեջան-Ռուսաստան, Թուրքիա-Ռուսաստան փոխհարաբերություններում, բայց հարկավոր է գնահատել մեր քաղաքականությունը նաև հայ-ռուսական փոխհարաբերություններում:

Եթե կյանքի են կոչվում նոր ռազմաքաղաքական դաշինքներ, թեև այնքան էլ վստահ չեմ, որ այդ դաշինքը կկայանա, ուրեմն այդ պայմաններում մենք պիտի դերակատար լինենք և հստակ դնենք մեր պահանջները Ռուսաստանի առջև ազգային-պետական շահերի ընկալումով: Կտեսնեք, որ համառ աշխատանքի դեպքում արդյունք կլինի: Եվ հիմա լավագույն վիճակն է: Ինձ թվում է, որ Ադրբեջանը հակառուսական դաշինքի մեջ է մտնում, հետևաբար մեր խնդիրն է անընդհատ օգտագործել այդ հակասությունները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում