«Գահերի խաղ» աշխարհահռչակ սերիալի նոր թրեյլերը մեկ օրում հավաքել է 61 միլիոն դիտում: Այս մասին հաղորդում է Deadline-ը՝ վկայակոչելով HBO-ին:
Համարվում է, որ սա ռեկորդային ցուցանիշ է բոլոր հեռուստաշոուների թրեյլերների շրջանում, քանի որ խոսքը առաջին 24-ժամվա դիտումների մասին է:
Հաշվարկի ժամանակ հաշվի են առնվել ոչ միայն YouTube-ի, այլ նաև թվային այլ հարթակների տվյալները, այդ թվում՝ Facebook-ի և Twitter-ի: