Tuesday, 16 04 2024
01:00
«Բոլոր կենդանիներն անկել են». հրդեհի հետևանքները Եվպատորիայի կենդանաբանական այգում
Տուժող է ճանաչվել ՔՊ 5 անդամ
Իսրայելին հարվածելուց հետո Իրանն ավելի բաց է խոսում արտաքին դերակատարների դեմ
00:45
Փարիզը խորհրդակցությունների համար հետ է կանչում Ադրբեջանում իր դեսպանին
Կեղծված փողով գնել է երկու բանկա մուրաբա և մեկ լիտր գինի
Ադրբեջանը վերադառնո՞ւմ է ԵԽԽՎ
Երեխան անզգուշաբար վայր է ընկել 2-րդ հարկի հարևանի տան «կազիրյոկի» վրա, ապա գետնին
Մոսկվայից Վրաստանին «ստալինիզմ» են մաղթում. «ռուսական օրենքի» շահառումները
Մեր քայլերը պետք է պարզ լինեն Իրանին. անորոշությունը նվեր է «զախարովաներին»
Խուզարկություն՝ Առողջապահության նախարարությունում և Ուիգմոր կլինիկայում․ տնօրենը բերման է ենթարկվել
Մեկնարկել է ռուսական խաղաղապահ կոնտինգենտի դուրսբերման գործընթացը
00:15
«Իսրայելի և Իրանի հակամարտությունը Մերձավոր Արևելքը հասցրել է «անդունդի եզրին»». Բորել
00:00
Սերբիայի նախագահն Ալիևից օգնություն է խնդրել
Բագրատունյաց փողոցում 22 ավտոտնակ կքանդվի, տարածքը կբարեկարգվի
Սևանա լիճ թափվող գետերում դիտվել է ջրի ելքերի որոշակի ավելացում
Նման քաղաքական որոշում չկա, դա իմ անձնական կարծիքն է. Անդրանիկ Քոչարյանը` Ցեղասպանության զոհերի ցուցակներ կազմելու մասին
Էրդողանը նշել է Իսրայելի և Իրանի միջև լարվածության պատասխանատուի անունը
Վարդան Այվազյանը անցնում է ապօրինի գույքի բռնագանձման գործով
Ռուսաստանի «ուղղահայացը» եւ Արեւմուտքի «զուգահեռականը». ռուսական զորախումբը հեռանու՞մ է ԼՂ-ից
Սահմանազատումը, 4 գյուղերը ռուս-ադրբեջանական հիբրիդային կոնցեպտներ են, Բաքվին խաղաղություն պետք չէ
Վրաստանը փորձում է բարձրացնել իր գինը. ի՞նչ ռիսկեր կան Հայաստանի համար «թանկացումների» այս փուլում
21:50
Ամստերդամի քաղաքապետը կոչ է արել կարգավորել կոկաինի և էքստազիի վաճառքը
21:40
Լուկաշենկոն երեք շրջանների նահանգապետերին սպառնացել է հաշվեհարդարով
21:30
Ղազախստանում հեղեղումների պատճառով պետական միջոցների խնայողության խիստ ռեժիմ է մտցվել
21:20
Պուտինը Ռայիսիի հետ զրույցում Իրանի և Իսրայելի խելամիտ զսպվածության հույս է հայտնել
Բաքվի հանցանքները՝ ՄԱԿ-ի դատարանում. ինչ արդյունքներ ակնկալել
21:10
Իրանն իր հարևանների անվտանգությունը համարում է իր անվտանգությունը․ դեսպան Սոբհանի
Երեւան-Էր Ռիյադ. կլինի՞ բարձր մակարդակի պայմանավորվածություն
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
20:50
Պենտագոնի ղեկավարն առաջին հեռախոսազրույցն է ունեցել Չինաստանի պաշտպանության նոր նախարարի հետ

Սերժ Սարգսյանի ելույթում կան թվաբանական հակասություններ

«Սերժ Սարգսյանի ելույթում կային թվաբանական հակասություններ»,- այս մասին «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը՝ անդրադառնալով ԱԺ առաջին նիստում Սերժ Սարգսյանի մեկուկես ժամանոց ելույթին, որտեղ նա անդրադարձավ տարբեր խնդիրների՝ այդ թվում նաև տնտեսական ցուցանիշներին, աղքատության վերացմանը և ժողովրդագրական խնդիրներին, նշելով, թե դրանք ինչ տեսք կունենան 2040-ին:

«Ըստ Ս. Սարգսյանի՝ 2040-ին մեր ՀՆԱ-ն պետք է լինի 60 մլրդ, միաժամանակ նա նշում է, որ պետք է ապահովվի 5 տոկոս աճ, մինչդեռ պարզ թվաբանությամբ՝ 2040-ին 60 մլրդ ՀՆԱ ունենալու համար պետք է տարեկան միջին տնտեսական աճը լինի 7,5 տոկոս: Իրականում Հայաստանում առաջիկա տարիներին տնտեսական աճը անգամ 5 տոկոսից է քիչ լինելու:

Ինչ վերաբերում է արտագաղթին, Հայաստանից տարեկան միջինում մոտ 50 000 մարդ հեռանում է և չի վերադառնում: Տարեցտարի այս երևույթն աճման միտում ունի: Որպեսզի մեր բնակչության թիվը դառնա 4 միլիոն մինչև 2040թ, ինչպես Ս. Սարգսյանն է ասում, պետք է տարեկան 50 հազար մարդ ոչ թե պետք է արտագաղթի, այլ գա երկիր, իսկ ներգաղթի նախադրյալներ չկան, մարդիկ շարունակում են արտագաղթել»,- նշեց Իոաննիսյանը:

Անդրադառնալով աղքատության հաղթահարման խնդրին, Իոաննիսյանն ընդգծեց, որ այս պայմաններում աղքատության նվազման մասին խոսելը լուրջ չէ, Հայաստանում հասարակությունը տարեցտարի ավելի բևեռացված է դառնում, հարուստներն ավելի են հարստանում, աղքատներն ավելի են աղքատանում, ծայրահեղ աղքատների թիվը գնալով մեծանում է:

Իոաննիսյանի դիտարկմամբ՝ մարդիկ լուրջ չեն վերաբերվում Ս. Սարգսյանի ելույթում ներկայացված և «Հայլուրի» Հայաստանին, մարդիկ տեսնում են իրականությունը:

Իոաննիսյանը հավելեց, որ Ս. Սարգսյանի ելույթում առկա էին մտահոգիչ ուղերձներ՝ օրինակ այն, որ նախագահը իրավապահներին անվանեց իրավապաշտպաններ:

Դանիել Իոաննիսյանը նև հավելեց, որ Հայաստանում ժողովրդավարության ցուցանիշները տարեցտարի սղաճ են ապրում, և նախադրյալներ չկան, որ կախարդական փայտիկով ինչ-որ բան կփոխվի:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում