Saturday, 20 04 2024
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում

Դատարկվող Հայաստանի «Վերջին զանգը»

Այսօր «Վերջին զանգի» միջոցառումն է Հայաստանի դպրոցներում: Հազարավոր պատանիների ու աղջիկների ուրախության, հույզերի ու սպասումների այս օրը դարձյալ մտորումների տեղիք է տալիս մեզ: Ու ոչ միայն հեռանկարի, ապագայի կտրվածքով, երբ անորոշ, մշուշոտ են մնում հասունության սահմանը հատած հազարավոր քաղաքացիների ուսման, աշխատանքի, հանրային կյանքին ինտեգրվելու հարցերը: Տոնական այս օրը մուտք չի գործելու Հայաստանի սահմանամերձ մեկ տասնյակից ավելի համայնքներ, «Վերջին զանգը» չի հնչելու Սյունիքի և Լոռվա մարզի մի շարք դպրոցներում: Լծեն, Չափնի, Թանահատ, Շրվենան, Ճակատեն, Տավրոս, Լոռու մարզի Դաշտադեմ գյուղերում արտագաղթն այլևս արտահայտվում է ոչ միայն վիճակագրությամբ, քանակական ծավալով, այլ նաև ողբերգությամբ` որակական բաղկացուցիչով. այս համայնքներում շրջանավարտներ չկան` կամ ավարտական դասարաններում աշակերտ չլինելու կսմ առհասարակ` դպրոցների փակման հետևանքով:

Ավելորդ է բացատրել, թե գյուղի համար ինչ է նշանակում դպրոցի չգոյությունը կամ դրա փակման հեռանկարը: Կրթական հաստատությունը գյուղի գոյության վերջին հույսն է, արտագաղթին հաղթելու վերջին մոտիվը, խավարի մեջ նշմարվող վերջին լույսը: Սյունիքի և Լոռվա մարզերի մի շարք համայնքներում այդ լույսը մարել է, որովհետև դպրոցներում «Վերջին զանգը» չի հնչելու, իսկ դա խորհրդանշում է հենց այդ գյուղերի «Վերջին զանգը»: Եթե հաշվի առնենք այն հանգամանքը որ այդ գյուղերի մեծ մասը սահմանամերձ համայնքներ են, ապա երկրի անվտանգության սպառնալիքը ոչ թե վերացական, այլ միանգամայն իրական է դառնում:

Հայրենիքը սկսվում է սահմանից ու բոլորիս անվտանգությունը հարվածի տակ է, երբ Սյունիքի գյուղերը դատարկվում են: Ինչքան էլ ուժեղ լինի բանակը ու պաշտպանված սահմանը, այն դառնում է խոցելի, երբ թիկունքում չունի ապրող գյուղ, երդիկից բարձրացող ծուխ, աշխատող դպրոց, նորածնի ճիչ: Ու ճակատագրի հեգնանքով` Սյունիքի մարզում դպրոցներ են փակվում մի իշխանության օրոք, որի կառավարող կուսակցության գաղափարախոսությունը խարսխված է նժդեհականության վրա և պետության ու ՀՀԿ-ի դեմքերն ամեն օր մեջբերումներ են անում Գարեգին Նժդեհից` իրենց հետ կապ չունեցող անցյալի հերոսականության ստվերում քողարկելով սեփական կառավարման ապաշնորհությունն ու անտաղանդությունը, երկրում առկա կոռուպցիան և անարդարությունը:

Սահմանամերձ, հեռավոր գյուղերի բնակիչների համար` իշխանությունը հինգ տարին մեկ հայտնվող մի բան է` թանկարժեք մեքենաների անարժեք տերերի շքախումբ, որը գյուղից-գյուղ է անցնում` ոչ թե մարդանց հոգսերին դարման լինելու նպատակով, այլ նրանց քվեներին տիրանալու մոլուցքով:

Սահմանի ու բանակի երես չտեսած շատ պաշտոնյաների համար սահմանամերձ գյուղը հերոսական սելֆիի պատկեր է, որի ֆոնին իրենց թանկարժեք «Ջիփերը»` տանկեր, իսկ իրենք` խրոխտ հրամանատար են պատկերվում: «Քաջնազարության» այս ողորմելի շքահանդեսի վերջին ակորդը հնչեցնում է Սերժ Սարգսյանը` 2040-ին չորս միլիոնանոց Հայաստանի իր խոստումով:

Դատարկվող Հայաստանի, ամայացող սահմանային բնակավայրերի, փակվող դպրոցների ֆոնին` նման խոստումը նմանվում է պոռոտախոսության, ծաղրի, Հայաստանի «Վերջին զանգը» խորհրդանշող երազախաբության:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում