Կալիֆոռնիայից դաջվածքների վարպետ Նեյթ Սիգարդը, միացնելով արվեստն ու նոր տեխնոլոգիաները, դաջվածքներին սովորեցրել է հնչել: Նա մշակել է Skin Motion հատուկ բջջային ծրագիրը, որի շնորհիվ պատկերները մարմնի վրա կարող են արձակել ցանկացած ձայն, հայտնում է hyser.com.ua-ը:
Տեխնոլոգիան աշխատում է հետևյալ կերպ. հաճախորդը իր ցանկացած ձայնը բեռնում է ծրագրում, որը ստեղծում է ձայնագրության ալեպատկերը: Որից հետո վարպետը ստացված պատկերը փոխանցում է մաշկի վրա և դաջվածք անում սովորական ձևով: Եթե այդ նկարին մոտեցնում են սմարթֆոնը և միացնում ծրագիրը, ձայնագրությունը միանում է: