Friday, 19 04 2024
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24

Սերժ Սարգսյանի ձեռնոցը միջազգային կառույցներին

Մայիսի 25-ին Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել նոր կառավարության կազմի տասը նախարարների նշանակման մասին: Նշանակումները հիմնականում վերանշանակում են, բացառությամբ թերևս մեկի՝ արդարադատության նախարարի: Այդ պաշտոնին վերադառնում է Դավիթ Հարությունյանը, որը կառավարության աշխատակազմի ղեկավար նախարարն էր: Դավիթ Հարությունյանը արդարադատության նախարարի պաշտոնը զբաղեցրել է 1998-2007 թվականներին: 2007 թվականին Հարությունյանը դարձավ ՀՀԿ համամասնական ցուցակով պատգամավոր: Տարիներ անց Հարությունյանը նշանակվեց կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար, երբ վարչապետն էր Հովիկ Աբրահամյանը: Դավիթ Հարությունյանն այդպիսով Սերժ Սարգսյանի վերահսկողական աչքն էր Հովիկ Աբրահամյանի վրա: Սարգսյանը Աբրահամյանին այսպես ասած աքցանի մեջ էր պահում մի կողմից ֆինանսների սուպերնախարար Գագիկ Խաչատրյանի, մյուս կողմից՝ կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Դավիթ Հարությունյանի միջոցով: Այժմ, ահա, Հարությունյանը դառնում է Կարեն Կարապետյանի ժամանակավոր կառավարության արդարադատության նախարար՝ Արփինե Հովհաննիսյանի փոխարեն: Ընդ որում, հատկանշական է, որ Կարեն Կարապետյանը բավական նկատելի ափսոսանքով է Արփինե Հովհաննիսյանին ճանապարհել կառավարությունից: Կարապետյանը բավականին լավ լեզու էր գտել Հովհաննիսյանի հետ, ինչն էլ երևի թե դարձավ նախարարի համար ճակատագրական, նրան հեռացրին կառավարությունից:

Թեև, այստեղ իհարկե բուն խնդիրն ըստ ամենայնի շատ ավելի խորն է: Հատկանշական է, որ Արփինե Հովհաննիսյանի տեղափոխման կապակցությամբ որոշակի ափսոսանք նկատվեց նաև ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի նամակում, որ նա հղել էր Արփինե Հովհաննիսյանին, շնորհավորելով նրան նոր կարգավիճակի կապակցությամբ և շնորհակալություն հայտնելով նախարարի պաշտոնում գործակցության, հատկապես կոռուպցիայի դեմ պայքարում օրենսդրական նախագծերի մշակման արդյունավետ գործընթացի համար: Սա իսկապես ուշագրավ քայլ էր դեսպան Միլսի կատարմամբ, որում դիվանագիտական նրբությամբ արտահայտվում էր ափսոսանք, որ արդյունավետ գործակցող նախարարը հեռանում է: Միաժամանակ Միլսը հայտնում էր, որ ԱՄՆ-ը շարունակելու է աշխատել նոր նախարարի հետ: Միլսը կարծես թե ակնարկում էր, թե հայտնի է նոր նախարարի ով լինելը, և իրենք, միևնույն է, աշխատելու են նրա հետ կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում: Սա նուրբ մեսիջ է, քանի որ իրավիճակն էլ իսկապես բազմաշերտ է:

Դավիթ Հարությունյանը Հայաստանի իշխանության համակարգի ամենափորձառու գործիչներից է, ավելին՝ ուղեղային կենտրոնի ամենակարևոր «ծալքերից» մեկը: Հարությունյանը համակարգի՝ կարելի է ասել իրավական շտապօգնությունն է, որը կարողանում է բավական բարդ իրավիճակներում համակարգին առաջարկել նույնքան բարդ տեխնոլոգիական լուծումներ՝ թե՛ կենսագործունեության տարբեր խնդիրների, թե՛ վերարտադրության գործընթացի համար: Հենց նրան է նաև վերագրվում Ընտրական օրենսգրքի վերջին մոդելն իր գրեթե մաթեմատիկական ճշգրտության կատարելությամբ, որի շնորհիվ անգամ 5 տոկոսի իրական վարկանիշ չունեցող ՀՀԿ-ն կարողացավ հավաքել 55 տոկոս՝ տարբեր կոմբինացիաների շնորհիվ: Դա սկզբունքային իրավիճակ էր, հանգուցային խնդիր անցումային այս փուլում:

Ներկայումս համակարգի առաջ նոր խնդիր է՝ կոռուպցիա, դրա դեմ պայքար, բայց այնպիսի, որ մի կողմից դա չհարվածի կոռուպցիոն առանցքի վրա կառուցված համակարգին և նույնիսկ ամրացնի այն, մյուս կողմից՝ դժգոհություն չհարուցի միջազգային հանրության մոտ, որպեսզի Հայաստանը չզրկվի ֆինանսական հոսքերից կամ ակնկալիքներից: Ի վերջո, եթե մեզ թվում է, որ միջազգային ներդրողները ուշադրության չեն արժանացնում ԱՄՆ դեսպանի, կամ Եվրամիության դեսպանի խոսքերը, ապա դա թյուրիմացություն կամ մոլորություն է: Իրականում այդ ամենը իր արտացոլումը գտնում է ներդրողների տարբեր շրջանակներում և դա էլ արտահայտվում է Հայաստանում ներդրումային մինուսներով:

Այդպիսով ահա, գործնականում հաստատուն վիճակի բերելով վերարտադրության մեխանիզմը խորհրդարանական կառավարման մոդելում, իշխող համակարգի խնդիրը ներկայումս այդ մոդելում արդեն առանցքային մյուս խնդրի՝ կոռուպցիայի հարցում «անաղմուկ» իրավիճակ ձևավորելն է, երբ մի կողմից գայլերն են կուշտ, մյուս կողմից՝ ոչխարներն անվնաս: Արփինե Հովհաննիսյանը այդ հարցում չէր կարող լինել արդյունավետ, որովհետև նա մեղմ ասած չունի անհրաժեշտ փորձ և կարող էր ընկնել միջազգային գործընկերների «թակարդն» ու «միամիտ-միամիտ» իրապես կատարեր կոռուպցիայի դեմ պայքարի քայլեր, այդպիսով համակարգը դնելով փաստի առաջ: Իսկ այդ դեպքում արդեն նրան հեռացնելը կլիներ ուշ, ու նաև աղմկոտ: Այդ պատճառով անփորձ Հովհաննիսյանին փոխարինում է փորձառու Դավիթ Հարությունյանը, որը անկասկած գիտե, թե ինչ և ինչպես է պետք անել, որ մի կողմից ստացվի կոռուպցիայի դեմ աղմկոտ պայքար, մյուս կողմից լինի կոռուպցիոն համակարգի անաղմուկ կենսագործունեություն:

Այդ տեսանկյունից Դավիթ Հարությունյանի նշանակումը գործնականում մարտահրավեր է միջազգային հանրությանը, և Սերժ Սարգսյանն իհարկե ակնարկում է՝ «ուզում եք պայքարել կոռուպցիայի դե՞մ, դե՞ եկեք պայքարենք, տեսնենք ինչ կստացվի արդյունքում»: Արդյունքում ամենայն հավանականությամբ կստացվի այն, ինչ ապրիլի 2-ի քվեարկությունից հետո: Ի՞նչ կգտնի այդ մարտահրավերների դեմ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի հարցում հասարակության օժանդակությամբ շահագրգռված միջազգային հանրությունը: Ինչ խոսք, առանցքային, գլոբալ խնդրից բացի, Դավիթ Հարությունյանն արդարադատության նախարարի պաշտոնում փաստացի լուծելու է նաև Կարեն Կարապետյանին առավել գործուն եղանակով հակակշռելու խնդիրը, որը ներկայումս Սերժ Սարգսյանի ծրագրերի մարտավարական առանցքն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում