Հաղորդավար Ջիմի Քիմելը կոչ է արել հատուկ քննիչ նշանակել պարզելու համար, թե «ինչու է Մելանյա Թրամփը ատում իր ամուսին և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին», հայտնում է Independent-ը:
Ինչպես գրում է պարբերականը՝ Թրամփը հաճախ է կատակների առարկա դառնում Քիմելի շոուներում, իսկ վերջին թողարկումում հաղորդավարը կատակել է, որ երկրին անհրաժեշտ է հատուկ քննիչ, որը կզբաղվի «Մելանյայի ատելության հարցով»:
Մելանյա Թրամփը ամուսնուն ուղեկցել է նրա առաջին արտասահմանյան այցի ժամանակ, և լրատվամիջոցներին 2 անգամ հաջողվել է գրանցել, ինչպես է նա հրաժարվում թևանցուկ անել նրան՝ Իսրայելի օդանավակայանում և Հռոմում: