Սիրիայի բանակը դաշնակիցների աջակցությամբ դուրս է մղել ԴԱԻՇ-ի զինյալներին Պալմիրայի հարավաևմտյան մասերում տեղակայված ֆոսֆատի գործարանի տարածքից: Այդ մասին RIA Novosti-ին հայտնել է տեղեկացված աղբյուրը:
«Սիրիայի բանակը Սուվան շրջանում ԴԱԻՇ-ին հետ է շպրտել ֆոսֆատի գործարանի տարածքից: Դաժան մարտերից հետո ահաբեկիչները լքել են ռազմավարական օբյեկտը` կրելով կորուստներ»,- հայտնել է գործակալության զրուցակիցը:
Աղբյուրի խոսքերով` այնտեղ են ժամանել սակրավորներ և սկսել են ականազերծել տարածքն ու չեզոքացնել ահաբեկիչների կողմից տեղադրված պայթուցիկ սարքերը: