Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Դավիթ Հարությունյանը նշանակվել է Արդարադատության նախարար: Այս մասին տեղեկանում ենք նախագահի պաշտոնական կայքից:
Նախագահի հրամանագրում ասվում է. ,Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ.
Դավիթ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար»: