Tuesday, 23 04 2024
15:50
Զալուժնու թեկնածությունը հաստատվել է որպես Լոնդոնում Ուկրաինայի դեսպան
Այս տարվա սկզբին ֆինանսների արտահոսքը Հայաստանից ավելացել է
Հայաստանի այրվող դրոշները
«Հայաստանն ու Ադրբեջանը միջնորդների կարիք չունեն». Ալիև
«Հնարավորության դռները միշտ չէ, որ բաց են մնում». Էրդողանը՝ Փաշինյանին
ՀՀ վարչապետն Էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված առաջարկություններ
Բաքուն համաձայն է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը Ղազախստանում
Ալիևն ու Պուտինը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները
Ալիևը խոսել է ԵԱՏՄ մտնելու հավանականության մասին
Քննարկվել են Հայաստան-Հունաստան միջխորհրդարանական համագործակցությունը
Ավանեսյանը համաճարակային իրավիճակ վերաբերյալ խորհրդակցություն է անցկացրել
Մարզպետարանը հերքել է Ոսկեպարում հայկական դրոշը ադրբեջանականով փոխարինելու լուրերը
Տավուշում ճանապարհը բացել են. դեպի Վրաստան երթևեկությունը վերականգնված է
Ռուս-ադրբեջանական հարաբերության նոր փուլ
14:45
Brent տեսակի նավթը թանկացել է` հասնելով մեկ բարելի դիմաց մինչև 87,5 դոլարի
14:30
Իրանի արտգործնախարարը քննադատել է ԵՄ որոշումը Թեհրանի դեմ պատժամիջոցներն ընդլայնելու մասին
14:15
ԱՄՆ-ն ու Ֆիլիպինները զորավարժություններին 16000 զինվորական կներգրավեն
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
Բրիտանիան խոստացել է ռազմական օգնության խոշորագույն փաթեթը տրամադրել Ուկրաինային
13:30
Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել Թայվանին զինելը
13:15
Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել
Ղրղզստանի նախագահն ապրիլի 24-25-ը կայցելի Ադրբեջան
12:45
Լեհաստանը 1.6 մլրդ-ի հակահրթիռային համակարգեր կգնի Հարավային Կորեայից
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը
Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել
ՀՀ ԱԺ նախագահը կանադացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը
12:30
ԱՄՆ-ն զգուշացրել է «պատժամիջոցների հնարավոր վտանգի մասին» Իրանի և Պակիստանի միջև համաձայնագրերի կնքման ֆոնին․ ԶԼՄ-ներ
12:15
Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ

Կարեն Կարապետյանի զսպօղակը

Այսօր կառավարության նիստում քննարկվել է «Ոռոգման ջրամատակարարման ոլորտում ջրի փաստացի օգտագործումը հաշվի առնող կառավարման հայեցակարգը»: Հարցն ինքնին հազիվ թե հետաքրքրի հանրության լայն շերտերին, բայց դարձել է հերթական ինդիկատորը, որը բացահայտել է այս կառավարության բովանդակությունը:

Հարցի քննարկման ժամանակ լեզվակռիվ է ծավալվել Դավիթ Հարությունյանի և Արծվիկ Մինասյանի միջև, ընդ որում՝ նրանց փաստարկների բախման հիմքում եղել է ոչ թե մասնագիտական վերլուծությունը, այլ «պրինցիպը» կամ հրապարակավ չդրսևորվող ու քննարկման թեմային չառնչվող այլ շահեր: Պատահական չէ, որ դաշնակցական մյուս նախարար Դավիթ Լոքյանը ոչ հստակ մի նախադասությամբ պաշտպանել է իր կուսակցին: Այսինքն՝ այստեղ էական է եղել ոչ այնքան տեսակետ պաշտպանելը, որքան դաշնակցական համերաշխությունը:

Այսօրվա լեզվակռիվը լրացուցիչ անգամ ապացուցում է, որ Կարեն Կարապետյանի կառավարությունը միասնական թիմ չէ, ոչ էլ նույնիսկ կուսակցությունների համաձայնության արգասիք: Այս կաբինետը համակարգի հայելային արտացոլումն է՝ շահերի բախումներով, տարբեր բևեռների հակոտնյա օրակարգերով:

Մինչև ընտրություններն այս վիճակն ինչ-որ տեղ հանդուրժելի էր, ի վերջո՝ մարդիկ մտածում էին, որ ընտրություններից հետո Կարեն Կարապետյանն իր թիմը կձևավորի: Աշխարհի բոլոր երկրներում հենց դրա համար են ընտրությունները, որպեսզի վերանան արդյունավետ կառավարման քաղաքական խոչընդոտները, և հանրության վստահության մանդատի շրջանակներում ձևավորվի հնարավորինս միասնական թիմ՝ միասնական օրակարգով և ընդհանուր ծրագիր իրականացնելու առաքելությամբ:

Սակայն ձևավորվելիք կառավարությունը՝ թե կառուցվածքի, թե կադրերի իմաստով, նոր է պայմանականորեն, այսինքն՝ հնի շարունակությունն է: Առնվազն այդպես է կառավարության ձևավորման սկզբունքի ու մեխանիզմների տեսանկյունից: Այսինքն՝ կառավարությունը պահպանելու է կլանայնությունը՝ միասնականությունը բացառող շահերի բախումներով, և դե ֆակտո լինելու է անցումային:

Միայն այս հանգամանքը բավարար է՝ հասկանալու համար, որ երկիրը ևս մեկ տարի կորցնելու է տնտեսության զարգացման կարճաժամկետ ծրագրեր իրականացնելու և հեռանկարային պլաններ նախագծելու իմաստով:

Մյուս կողմից՝ նման «գռուզով» Կարեն Կարապետյանը չի կարող հավակնել իշխանության, որովհետև նման ռեսուրսներով հնարավոր չէ վերահսկել համակարգը: Ավելի շուտ՝ նման կառավարությամբ համակարգն ու Սերժ Սարգսյանն են վերահսկում Կարապետյանին՝ ի չիք դարձնելով քաղաքական ինքնուրույն գործոն դառնալու նրա հնարավորությունները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում