Հունաստանի նախկին վարչապետ Լուկաս Պապադիմոսի ավտոմեքենայում պայթուցիկ սարք է աշխատել: Պապադիմոսը և նրա վարորդը վիրավորվել են՝ տեղեկացնում է Reuters-ը՝ հղում կատարելով Հունաստանի ոստիկանությանը:
«Պարոն Պապադիմոսը և նրա վարորդը հիվանդանոց են տեղափոխվել»,- տեղեկացրել է ոստիկանության աղբյուրը:
Ըստ տեղեկությունների՝ ավտոմեքենայի ներսում պայթել է ծրարի մեջ թաքցված պայթուցիկ սարքը: