Friday, 19 04 2024
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները

Հայաստանը լուրջ առաջընթացի կարիք ունի այս լճացման վիճակից դուրս գալու համար. պրոֆեսոր Ռոբերտ Ինգլիշ

Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի (University of Southern California) Միջազգային հարաբերությունների դպրոցի փոխտնօրեն, պրոֆեսոր Ռոբերտ Ինգլիշը մասնակցում էր մայիսի 23-24-ը Երևանում կազմակերպված «Անցման ավարտ. Հայաստանը 25 տարեկան է՝ ի՞նչ է լինելու հիմա» խորագրով համաժողովին, որի շրջանակներում պատասխանել է «Առաջին լրատվական»-ի հարցերին:

– Պարոն Ինգլիշ, Դուք խոսում էիք նախկին խորհրդային հանրապետություններում շարունակվող անցումային գործընթացների մասին: Ձեր կարծիքով՝ որքանո՞վ է Հայաստանին հաջողվել անցում կատարել խորհրդային համակարգից լիբերալ-դեմոկրատական համակարգին:

– Ակնհայտ է, որ Հայաստանը ունի քաղաքական, տնտեսական և այլ բնույթի բազմաթիվ խնդիրներ: Եթե խոսենք ամերիկյան կրթական համակարգի տերմինաբանությամբ, ապա ես բավական ցածր գնահատական կդնեի Հայաստանին՝ C կամ D: Բայց Հայաստանն ունի որոշ առանձնահատուկ խոչընդոտներ, օրինակ՝ Ղարաբաղյան հակամարտությունը, տնտեսական շրջափակումը: Եթե հաշվի առնենք այս հանգամանքները, ապա կարելի է ասել, որ վիճակը շատ ավելի վատ կարող էր լիներ: Հայաստանը արմատական փոփոխությունների, լուրջ առաջընթացի կարիք ունի այս ծուղակից կամ լճացման վիճակից դուրս գալու համար: Կտեսնենք, թե ինչ արդյունքներ կտան սահմանադրական և այլ փոփոխությունները, բայց ամեն դեպքում վիճակը շատ ավելի վատ կարող էր լինել: Ես միշտ խորհում եմ պատմության մեջ ունեցած այլընտրանքների մասին և կարող եմ ասել, որ Հայաստանը մեծ գործ է արել՝ մնալու համախմբված հասարակություն, որը համեմատաբար առողջ է և կարող է պատրաստ լինել քաղաքական բարեփոխումների հաջորդ փուլին:

– Սահմանադրական փոփոխությունների նպատակը, Ձեր կարծիքով, իսկապես երկրի ժողովրդավարացո՞ւմն էր, թե՞ ընդամենը մեկ կուսակցության իշխանությունը պահպանելը:

– Դժվարանում եմ պատասխանել: Ես, իհարկե, Հայաստանի ներքին քաղաքականության փորձագետ չեմ, բայց կարող եմ ասել, որ, այո, մեկ կուսակցություն ակնհայտորեն փորձում է պահպանել իր գերիշխանությունը, և դա առողջ երևույթ չէ: Բայց ինչպես ցույց տվեցին ընտրությունները, միևնույն է, կտրուկ փոփոխություններ չեն լինելու, ուստի ես հետևում եմ քաղաքացիական հասարակության զարգացմանը, հասարակական կազմակերպություններին, մամուլին, որի ներկայացուցիչներից մեկը դուք եք, զանազան ոչ կառավարական կազմակերպությունների գործունեությանը: Հույս ունեմ, որ նրանք կդառնան ապագա բարեփոխումների ծիլերը, որովհետև միայն սահմանադրական, կառուցվածքային փոփոխությունները, ընտրությունները բավարար չեն ժողովրդավարության հասնելու համար: Այն մարդիկ, ովքեր չքվեարկեցին վերջին ընտրություններին, պիտի մասնակցեն հաջորդ ընտրություններին, և նրանք, ովքեր քաղաքականապես անտարբեր են, պիտի մասնակցեն քաղաքական գործընթացներին: Սա Հայաստանի հետագա ժողովրդավարացման բացերից մեկն է:

– Իսկ ընդհանրապես ո՞ր գործոններն են ավելի շատ ազդում երկրի ժողովրդավարացման վրա՝ միջազգայի՞ն միջավայրը, արտաքի՞ն գործոնները, թե՞ ներքին ջանքերը:

– Ժողովրդավարացումը տարբեր երկրներում տարբեր ձևով է լինում: Եթե հարցնում եք Հայաստանի մասին, ապա ստիպված կլինեմ դադար վերցնել և մտածել, որովհետև Հայաստանի վիճակը ամենաբարդն է: Հայերն ունեն շատ ազդեցիկ սփյուռք, ինչպիսին չունի հետխորհրդային տարածքի որևէ այլ պետություն: Հայկական սփյուռքը նույնիսկ ավելի ազդեցիկ է, քան բալթյան երկրների կամ Խորվաթիայի, որտեղ սփյուռքը շատ կարևոր դեր է խաղացել: Բայց Հայաստանը շրջափակված է երկու կողմից, պատերազմական վիճակում է Ադրբեջանի հետ: Հայաստանը լուրջ խնդիրներ ունի բոլոր առումներով, ամենաբարդ խնդիրների մի մեծ փունջ, ուստի դժվարանում եմ առանձնացնել որևէ գործոն Հայաստանի համար: Տարբերակներից մեկը հայկական սփյուռքի ջանքերն են, մեկ այլ տարբերակ կլիներ այն, եթե Թուրքիան և Ռուսաստանը փոխեին իրենց ընտրած ուղին: Այս գործոններից յուրաքանչյուրը կամ գուցե նաև երրորդ, չորրորդ տարբերակները կարող են փոխել Հայաստանի զարգացման ճանապարհը և դուռ բացել ավելի մեծ բարեփոխումների համար: Հետևաբար բոլոր գործոններն էլ աշխատում են միասին՝ կաթվածահար անելով երկրի զարգացումը և պահպանելով ստատուս քվոն:

– Ինչպես նշեցիք, Հայաստանը հակամարտության մեջ է Ադրբեջանի հետ, և իրականությունն այնպիսին է, որ առայժմ հնարավոր չէ հասնել խաղաղության, ավելի լավ այլընտրանք չկա ստատուս քվոյին: Կարծում եք՝ Հայաստանը կարո՞ղ է հասնել իրական ժողովրդավարության, զարգանալ տնտեսապես, քաղաքականապես՝ շարունակելով հակամարտությունը Ադրբեջանի հետ:

– Հրաշալի հարց է: Կարծում եմ, որ ճիշտ եք: Քանի դեռ այս հակամարտությունը չի կարգավորվել, և չի ամրապնդվել հրադադարը, որը ցանկացած պահի կարող է խախտվել, քանի դեռ հիմնախնդիրն իրապես չի լուծվել, քաղաքականությունը Հայաստանում խեղաթյուրվելու է, միլիտարիզացվելու է և չի լինելու կայուն: Ուստի կարող ենք ասել, որ սա անհրաժեշտ նախապայման է Հայաստանի կայուն ապագայի համար երկարաժամկետ հեռանկարում, և վստահաբար սա նախապայման է նաև Թուրքիայի հետ ավելի լավ հարաբերություններ ունենալու համար: Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը, սահմանների բացումը, առևտուրը լուրջ խթան կլինեն Հայաստանի տնտեսության զարգացման համար: Հայաստանում այնքան բարձր է աղքատության մակարդակը, որ միայն այս երկու խնդիրների լուծումը լուրջ փոփոխությունների կարող է հանգեցնել: Այնպես որ՝ այո, ինչ-որ առումով բոլոր խնդիրներն էլ կապված են Ղարաբաղի հետ: Բայց ամեն ինչ չէ, որ Հայաստանի ձեռքում է: Մենք տեսնում ենք, թե ինչ վիճակում է այսօր Թուրքիայի ներքին քաղաքականությունը, տեսնում ենք Ալիևի քաղաքականությունը, նրա ռազմատենչ հռետորաբանությունը, երկրի միլիտարիզացման վրա խաղադրույք անելը: Կարծում եմ, որ Ղարաբաղյան հիմնախնդրի լուծման հնարավորություններն ավելի մեծ էին 5-7 տարի առաջ: Այսօր խաղաղության գործընթացն ամենացածր մակարդակի վրա է:

Մենք նոր նախագահ ունենք Միացյալ Նահանգներում՝ Դոնալդ Թրամփը, որը արհամարհական վերաբերմունք ունի միջազգային հարաբերությունների նկատմամբ: Այնուամենայնիվ, որքան էլ տարօրինակ հնչի, ես հույս ունեմ, որ նա ունի բնազդ՝ փորձելու բարելավել հարաբերությունները Ռուսաստանի հետ, և եթե այս երկու երկրները կարողանան ինչ-որ արդյունքի հասնել և համագործակցել Սիրիայի հարցում, հետո անցնեն Ուկրաինայի հակամարտության կարգավորմանը, եթե Ռուսաստանը և Միացյալ Նահանգները կարողանան իջեցնել ընդհանուր լարվածության աստիճանը, դա կարող է դրականորեն ազդել ինչպես Հայաստանի, այնպես էլ Մոլդովայի և հակամարտության վիճակում գտնվող հետխորհրդային մյուս երկրների վրա: Քանի դեռ Միացյալ Նահանգների և Ռուսաստանի հարաբերություններն այսպիսին են, դժվար է պատկերացնել, որ Ռուսաստանը, շրջապատող երկրները կհասնեն առաջընթացի՝ կապված իրենց խնդիրների հետ: Այսպիսով, իմ պատասխանը հետևյալն է՝ Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Պուտինը կարող են ապահովել որոշ առաջընթաց: Պարզ է, որ դա վաղը չի լինելու:

– Ամեն դեպքում Դոնալդ Թրամփն այսօր շատ ավելի ակտիվ է արտաքին քաղաքականության մեջ, քան սպասվում էր: Համաձա՞յն եք:

– Այժմ նա իր առաջին օտարերկրյա այցն է կատարում, բայց նա դեռևս չի ձևավորել դիվանագետների և դեսպանների ողջ թիմը, ուստի դեռ վաղ է ասել: Հուսանք, որ Թրամփը կզարմացնի մեզ իր դիվանագիտական նախաձեռնություններով, լուրջ բանակցություններով, որոնք դրական արդյունք կտան: Ամերիկացիների մեծ մասը վատատես է: Հույս ունեմ, որ նրանք սխալվում են:

– Հարավային Կովկասը կլինի՞ Թրամփի վարչակազմի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների շարքում, թե՞ ոչ:

– Ցավոք, կարծում եմ, որ Հարավային Կովկասը առաջնահերթություն չէ: Եթե նրանք մտածեն առաջնահերթությունների մասին, ապա առաջին հերթին մտածելու են նավթի մասին, իսկ նավթի մասին մտածելը չի հանգեցնում Հայաստանի նկատմամբ համակրանքի: Ինչևէ, եկեք չկենտրոնանանք Հարավային Կովկասի վրա: Կրկնում եմ՝ եթե Ռուսաստանը և Միացյալ Նահանգները կարողանան նվազեցնել լարվածությունը ավելի լայն՝ երկկողմ հարաբերությունների մակարդակով և հասնեն առաջընթացի՝ կապված մի շարք խնդիրների լուծման հետ, դա անուղղակիորեն օգուտ կբերի Հայաստանին և Հարավային Կովկասին: Բայց ես խիստ կասկածում եմ, որ այս վարչակազմը քարտեզի վրա կարող է գտնել Հայաստանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում