Thursday, 18 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Կառողջացնենք կամպանիան, հո խայտառակ չենք լինի. Ծառուկյանի խնամին՝ իր սնանկ ճանաչվելու մասին

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, Գագիկ Ծառուկյանի խնամի Մուրադ Գուլոյանը սնանկ է ճանաչվել: «Ամերիաբանկը» վարկային պարտավորությունները չկատարելուց հետո դիմել է դատարան Գուլոյանին սնանկ ճանաչելու պահանջով: Դատարանը բավարարել է բանկի պահանջը, սակայն Գուլոյանը ներկայումս դատարանում վիճարկում է առաջին ատյանի դատարանի՝ իրեն սնանկ ճանաչելու վերաբերյալ դատական ակտը:

Մուրադ Գուլոյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ խոսքը ամբողջությամբ սնանկ ճանաչվելու մասին չէ: Իրենց պատկանող շինարարության բիզնեսով զբաղվող մի ընկերություն է միայն սնանկ ճանաչվել: Այն էլ, Գուլոյանի խոսքով, ինքը դրա հետ առնչություն չունի, միայն բանկից վարկը վերցնելիս ինքը ընդամենը երաշխավոր է կանգնել:

«Մեր կամպանիաներից մեկն է վարկ վերցրել, ես երաշխավոր եմ կանգնել, ու սենց խնդիր է առաջացել: Հիմա դատական պրոցես է գնում, մենք դատարանում բողոքարկել ենք առաջին ատյանի որոշումը: Սպասենք տեսնենք՝ ինչ կլինի»,- ասաց Գուլոյանը՝ հավելելով, որ դատական պրոցեսից զատ, իրենք հիմա ընկերության առողջացման ծրագիր են ներկայացրել և վստահ են, որ կկարողանան ոտքի կանգնեցնել ընկերությունը:

«Առողջացման ծրագիրն արդեն ներկայացրել ենք, քննարկում ենք, ամեն բան լավ կլինի: Բա պետք է ոտքի հանենք, առողջացնենք կամպանիան, հո չենք թողնի տենց սնանկ՝ խայտառակ լինենք»,- ասաց նախկին պատգամավորը:

Գուլոյանն ասաց, որ տեղյակ չէ, թե ինչքան գումար են պարտք բանկին. «Ես տեղյակ չեմ, մանրամասներին չեմ տիրապետում: Եթե տեղյակ լինեի, թույլ չէի տա, որ բանը սրան հասներ: Ես մերոնց համար ընդամենը երաշխավոր եմ կանգնել ու չեմ հետևել: Որ հետևեի, սենց չէր լինի»,- ասաց Գուլոյանը:

Գուլոյանից հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է որ այլևս պատգամավոր չէ, բիզնեսը պաշտպանված չէ, դրա համար էլ հասել է սնանկության դուռը: «Նախ՝ էդ ես չեմ ցանկացել պատգամավոր դառնալ: Եվ հետո՝ մեր գործերը շատ լավ են, բիզնեսը հրաշալի վիճակում է: Մի կամպանիա է սնանկ ճանաչվել, էն էլ խնդիրը կլուծվի, առողջացման ծրագիր կներկայացնենք: Ամեն ինչ կարգին է: Գուլոյանը չի սնանկացել»,- ծիծաղելով եզրափակեց Ծառուկյանի խնամին:

Նշենք, որ Գուլոյանները զբաղվում են բիզնեսով, որոնցից մի մասը՝ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամ Աբրահամյանի հետ:

Պատգամավոր եղած ժամանակ՝ 2013թ., Մուրադ Գուլոյանը ընկերություններից մեկում 287.595.000 դրամով ձեռք է բերել բաժնեմաս: Իսկ իր հաշվին առկա դրամական միջոցները կազմել են 270 միլիոն դրամ և 1 մլն 250 հազար դոլար:

2012թ. փետրվարից Մուրադ Գուլոյանին է պատկանում «Շիրակ» թռչնաբուծական ֆաբրիկա ՍՊԸ-ի 100% բաժնեմասը: Մուրադ Գուլոյանը 50/50 բիզնես ունի մեկ այլ նախկին պատգամավորի՝ Մելիք Մանուկյանի (Շշի Մելո) հետ: Նրանց է պատկանում 2012թ. վերջին հիմնադրված «ՍԱՐՊԵՏ» ՍՊԸ-ն: Ըստ հարկային մարմնի՝ «ՍԱՐՊԵՏ» ՍՊԸ-ն զբաղվում է կառուցապատման նախապատրաստական աշխատանքներով: Ընկերության տնօրենը Մուրադ Գուլոյանի եղբայր Վահագն Գուլոյանն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում