Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարարությունների միջև կնքված երկկողմ համագործակցության 2017 թ. պլանի համաձայն` ստանդարտացման և չափագիտության ոլորտի հարցերի քննարկման նպատակով մայիսի 24-ին Մինսկ է մեկնել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի ստանդարտացման և չափագիտության բաժնի պետի գլխավորած աշխատանքային խումբը: Այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: