Tuesday, 16 04 2024
01:00
«Բոլոր կենդանիներն անկել են». հրդեհի հետևանքները Եվպատորիայի կենդանաբանական այգում
Տուժող է ճանաչվել ՔՊ 5 անդամ
Իսրայելին հարվածելուց հետո Իրանն ավելի բաց է խոսում արտաքին դերակատարների դեմ
00:45
Փարիզը խորհրդակցությունների համար հետ է կանչում Ադրբեջանում իր դեսպանին
Կեղծված փողով գնել է երկու բանկա մուրաբա և մեկ լիտր գինի
Ադրբեջանը վերադառնո՞ւմ է ԵԽԽՎ
Երեխան անզգուշաբար վայր է ընկել 2-րդ հարկի հարևանի տան «կազիրյոկի» վրա, ապա գետնին
Մոսկվայից Վրաստանին «ստալինիզմ» են մաղթում. «ռուսական օրենքի» շահառումները
Մեր քայլերը պետք է պարզ լինեն Իրանին. անորոշությունը նվեր է «զախարովաներին»
Խուզարկություն՝ Առողջապահության նախարարությունում և Ուիգմոր կլինիկայում․ տնօրենը բերման է ենթարկվել
Մեկնարկել է ռուսական խաղաղապահ կոնտինգենտի դուրսբերման գործընթացը
00:15
«Իսրայելի և Իրանի հակամարտությունը Մերձավոր Արևելքը հասցրել է «անդունդի եզրին»». Բորել
00:00
Սերբիայի նախագահն Ալիևից օգնություն է խնդրել
Բագրատունյաց փողոցում 22 ավտոտնակ կքանդվի, տարածքը կբարեկարգվի
Սևանա լիճ թափվող գետերում դիտվել է ջրի ելքերի որոշակի ավելացում
Նման քաղաքական որոշում չկա, դա իմ անձնական կարծիքն է. Անդրանիկ Քոչարյանը` Ցեղասպանության զոհերի ցուցակներ կազմելու մասին
Էրդողանը նշել է Իսրայելի և Իրանի միջև լարվածության պատասխանատուի անունը
Վարդան Այվազյանը անցնում է ապօրինի գույքի բռնագանձման գործով
Ռուսաստանի «ուղղահայացը» եւ Արեւմուտքի «զուգահեռականը». ռուսական զորախումբը հեռանու՞մ է ԼՂ-ից
Սահմանազատումը, 4 գյուղերը ռուս-ադրբեջանական հիբրիդային կոնցեպտներ են, Բաքվին խաղաղություն պետք չէ
Վրաստանը փորձում է բարձրացնել իր գինը. ի՞նչ ռիսկեր կան Հայաստանի համար «թանկացումների» այս փուլում
21:50
Ամստերդամի քաղաքապետը կոչ է արել կարգավորել կոկաինի և էքստազիի վաճառքը
21:40
Լուկաշենկոն երեք շրջանների նահանգապետերին սպառնացել է հաշվեհարդարով
21:30
Ղազախստանում հեղեղումների պատճառով պետական միջոցների խնայողության խիստ ռեժիմ է մտցվել
21:20
Պուտինը Ռայիսիի հետ զրույցում Իրանի և Իսրայելի խելամիտ զսպվածության հույս է հայտնել
Բաքվի հանցանքները՝ ՄԱԿ-ի դատարանում. ինչ արդյունքներ ակնկալել
21:10
Իրանն իր հարևանների անվտանգությունը համարում է իր անվտանգությունը․ դեսպան Սոբհանի
Երեւան-Էր Ռիյադ. կլինի՞ բարձր մակարդակի պայմանավորվածություն
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
20:50
Պենտագոնի ղեկավարն առաջին հեռախոսազրույցն է ունեցել Չինաստանի պաշտպանության նոր նախարարի հետ

Սերժ Սարգսյանը փորձելու է «մոխրագույն կարդինալի» դերը ստանձնել

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքագետ Գագիկ Համբարյանը։

Պարոն Համբարյան, 6-րդ գումարման խորհրդարանն արդեն մի քանի նիստ է անցկացրել։ «Ելք» դաշինքը հայտարարել է, որ կողմ է «Ծառուկյան» դաշինքի հանձնաժողովի նախագահների թեկնածուներին, իսկ ԱԺ նախագահի քվեարկության ընթացքում «Ծառուկյան» դաշինքն իր ընդդիմադիր կեցվածքով չփայլեց։ Ինչպե՞ս եք գնահատում ընդդիմադիր ուժերի հնարավորությունները։

Շատ տարօրինակ իրավիճակ ստեղծվեց, երբ իրեն ընդդիմություն հռչակած դաշինքի պատգամավորների մեծ մասն իր ձայնը տալիս է ՀՀԿ թեկնածու Արա Բաբլոյանին․ սա դաշինքի համար խնդիր է՝ այդպիսի քայլերով «Ծառուկյան» դաշինքը ժողովրդին չի կարող համոզել, որ ինքն ընդդիմադիր է։ Եթե այդպես էր, ապա շատ լավ կլիներ, որ դաշինքի ներկայացուցիչներն իրենց ձայները տային Էդմոն Մարուքյանին։ Արմեն Աշոտյանի՝ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի քվեարկության ժամանակ ԲՀԿ-ի պահվածքը պարզ էր՝ չեն մոռանում, որ Աշոտյանը հայտնի իրադարձություններից հետո եթերով ուղղակիորեն անձնական վիրավորանքներ հասցրեց Գագիկ Ծառուկյանին, դաշինքի ներկայացուցիչներն իրենց պատասխանը տվեցին։

Ընդհանուր առմամբ ավելի լավ կլինի, որ այս թատերական ներկայացումը հանվի, որովհետև հանձնաժողովի անդամների բաշխումն արդեն իսկ նախատեսում է՝ ով պետք է լինի նախագահ, ով տեղակալ։ Այնպես որ, դա պարզապես ավելորդություն էր։

-Միքայել Մելքումյանը հայտարարեց, որ դաշինքի անդամների խղճին է քվեարկությունը և իրենք ազատ են իրենց ընտրության մեջ։ Հիմա եթե այսպես շարունակվի, հնարավոր է այդ նույն խղճով նաև կողմ քվեարկեն կառավարության ծրագրին։

-Իսկ ինչո՞ւ ոչ։ Իսկ ո՞վ է ասել, որ կողմ չեն քվեարկելու։ Ես ի սկզբանե ասել եմ, որ «Ծառուկյան» դաշինքը կանխատեսելի և վերահսկելի ընդդիմություն է։ Որքան էլ ուզում է դաշինի որոշ ներկայացուցիցչներ կամ նույն Ծառուկյանը հայտարարեն, որ իրենք ընդդիմություն են՝ գործն է ցույց տալիս, թե իրենք ընդդիմությո՞ւն են, թե՞ ոչ։ Այն, որ իրենք կողմ են քվեարկել Բաբլոյանին՝ արդեն շատ բան է ցույց տալիս։

-Այս փուլում «Ծառուկյան» և «Ելք» դաշինքների համագործակցության հնարավորությունն ինչպե՞ս եք գնահատում։

Այս պահի դրությամբ ես այդ երկու դաշինքների միջև համագործակցության եզրեր չեմ տեսնում։ «Ծառուկյան» դաշինքը իրեն փորձում է հեռու պահել «Ելք» դաշինքից, դա պայմանավորված է «Ելք»-ի որոշ անդամների թունդ ընդդիմադիր կեցվածքով։ Եթե հետագայում լինի համապատասխան քաղաքական իրավիճակ՝ ինչու ոչ, կարող են միմյանց հետ գործակցել։

-Իշխանական դասավորությունն ինչպիսի՞ն կլինի 2018-ից հետո։ Արդյո՞ք Կարապետյանը կշարունակի պաշտոնավարել։

-Լինելով պատմաբան և ուսումնասիրելով բազմաթիվ երկրների պատմություններ՝ պետք է նշեմ, որ նոր իշխանությունները երբևիցե չեն հանդուրժում նախկին իշխանությունների՝ լծակներ պահպանելու փորձերը։

Իշխանությունը լքած Լևոն Տեր-Պետրոսյանին փոխարինեց Ռոբերտ Քոչարյանը, որը թույլ չտվեց Տեր-Պետրոսյանի մերձավորներին լծակներ պահպանել։ Նույնը Սերժ Սարգսյանը՝ եկել է Մարտի մեկի դեպքերի արդյունքում, բայց Քոչարյանը Սերժ Սարգսյանի ջանքերի շնորհիվ հայտնվեց քաղաքական լուսանցքում։ Հիմա կարծում եք՝ նոր իշխանությունը կհանդուրժի՞, որ Սարգսյանը լծակներ պահպանի։ Իհարկե Սարգսյանն ամեն ինչ անում է լծակներ պահպանելու համար․ նույն ուժային բլոգում՝ ԱԱԾ ղեկավարը, պաշտպանության նախարարը, ոստիկանապետը իր թիմակիցներն են։ Բայց հասկանո՞ւմ եք՝ նոր վարչապետը, որը լինելու է ՀՀ թիվ մեկ դեմքը՝ կհանդուրժի՞ այդ իրավիճակը։ Որքան հասկանում եմ՝ Սերժ Սարգսյանը փորձելու է մոխրագույն կարդինալի դերը ստանձնել ապագայում, բայց խնդիրը հետևյալն է՝ նոր վարչապետը կհանդուրժի՞ այդ ամենը։

Որքան հասկանում եմ՝ Սարգսյանն ուզում է կրկնօրինակել Պուտինին՝ որը գալով իշխանության փորձեց իշխանությունն իր ձեռքում պահել, ընտրեց Մեդվեդևին, որը հլու-հնազանդ ենթարկվում է իրեն։ Բայց հարցը հետևյալն է՝ նույն Կարեն Կարապետյանը, որը, որքան հասկանալի է, հետագայում էլ է պաշտոնավարելու՝ կհամաձայնվի՞ լինել Մեդվեդևի դերում Սերժ Սարգսյանի կողքին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում