Wednesday, 24 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Կենդանի լեգենդի հետնորդը. ինչպես Մխիթարյանը գերազանցեց Ռոնալդուին, Վան Նիստելռոյին և Ռունիին

Ստոկհոլմում տեղի ունեցած Եվրոպա լիգայի խաղարկության եզրափակիչը դարձավ հայկական ֆուտբոլի լուսավոր էջերից մեկը: Բոլորը խոսում են Մխիթարյանի փառահեղ ելույթի մասին: Արդեն մի քանի տարի գեղագիտական հաճույք ենք ստանում՝ հետևելով Դոնեցկի «Շախտյորի», Դորտմունդի «Բորուսիայի» և վերջապես «Յունայթեդի» կազմում հայ աստղի ելույթներին: Հեղինակավոր այս ակումբներում Մխիթարյանին հաջողվեց դառնալ առաջատար, և վստահ ենք՝ Եվրոպա լիգայի գավաթը նրա կարիերայի գագաթնակետը չէ:

Անգլիայի Պրեմիեր լիգայում «Սանդերլենդի» դարպասը «կարիճ» տեսակի հարվածով խփած գնդակը «Յունայթեդի» լեգենդար հարձակվող Զլատան Իբրահիմովիչն այսպես էր մեկնաբանել. «Մխիթարյանը կրնկի արքան է, ես՝ Աստվածը»: Զլատանի արձագանքը վկայում է, որ «Յունայթեդի» վետերանը սրտանց ուրախ է Մխիթարյանի հաջողության համար: Կարող է այս դիտարկումը ոչ միանշանակ արձագանք ստանալ, սակայն կարծում ենք՝ Մխիթարյանի խաղային որակների զարգացման հարցում նշանակալի ազդեցություն է ունեցել և կունենա Իբրահիմովիչը:

Նկատենք, որ «Յունայթեդում» Մխիթարյանի խփած 11 գոլերից 7-8-ը տպավորիչ էին և մեծ ոգևորություն առաջացրին ֆուտբոլասերների շրջանում: Զլատանը այն բացառիկ ֆուտբոլիստների շարքում է, որոնց խփած գոլերի զգալի մասը կարելի է գլուխգործոց համար: Նկատենք նաև, որ Մխիթարյանի և Իբրահիմովիչի հեղինակած գոլերում կա ընդհանուր մի գիծ:

«Այաքսի» դարպասը մեր ֆուտբոլիստը գրավեց կենտրոնական հարձակվողի դիրքից՝ Իբրահիմովիչի ոճով: Ուշագրավ մի դրվագ, որը բեկումնային եղավ թե՛ Մխիթարյանի և թե՛ «Մանչեսթեր Յունայթեդի» համար: Հիշենք. արդեն իսկ ավարտված մրցաշրջանում անկյունայինների և տուգանային հարվածների խաղարկման ժամանակ Մխիթարյանը հերթապահում էր տուգանային հրապարակից դուրս մրցակցի հակագրոհները կանխելու նպատակով:

«Այաքսի» դեմ Մխիթարյանն անկաշկանդ տեղաշարժվեց հարձակման կրակագիծ՝ խփելով իր կարիերայի լավագույն գնդակներից մեկը: Խաղից հետո «Յունայթեդի» հենակետային կիսապաշտպան Անդեր Էրերան հայտարարել է, որ երկրորդ գոլից առաջ՝ անկյունային խաղարկման ժամանակ, Մխիթարյանին հորդորել է առաջ գնալ՝ վստահեցնելով, որ ինքը, ֆուտբոլային լեզվով ասած, «կպահի» թիկունքը և թույլ չի տա մրցակցին հակագրոհել: Սա նշանակում է, որ «Յունայթեդի» ֆուտբոլիստները Մխիթարյանին տեսնում են առաջատարի, մասնավորապես՝ Իբրահիմովիչի հետնորդի դերում:

Խփելով 6 գնդակ և դառնալով «Այաքսի» դեմ հանդիպման գլխավոր հերոսը՝ Մխիթարյանը հավակնում է դառնալ Եվրոպա լիգայի խաղարկության լավագույն ֆուտբոլիստ: Ի դեպ, «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդար ֆուտբոլիստներ Կրիշտիանու Ռոնալդուին, Ռուդ վան Նիստելռոյին, Դվայթ Յորքին, Ուեյն Ռունիին, Զլատան Իբրահիմովիչին չէր հաջողվել Եվրոպա լիգայի խաղարկությունում մեկ մրցաշրջանում 6 գոլ խփել:

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն, տապալելով Անգլիայի Պրեմիեր լիգան, ըստ էության փրկվեց և նոր տիտղոսի արժանացավ Եվրոպա լիգայի խաղարկության և մասնավորապես Մխիթարյանի շնորհիվ: Չենք կասկածում որ գալիք մրցաշրջանում Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» և Մոուրինյոյի համար կդառնա էլ ավելի կարևոր ֆիգուր:

«Անչափ ուրախ և ոգևորված եմ ոչ միայն հաղթանակի, այլև խփածս գոլի համար: Դա ինձ և իմ երկրի համար շատ բան է նշանակում: Աննկարագրելի զգացողություններ ունեմ: Անկեղծ ասեմ, ես պարզապես հարվածեցի, գնդակը չէի տեսնում, լսեցի երկրպագուների ձայներն ու հասկացա, որ այդպիսի գոլ եմ խփել: Մեզ համար այն շատ կարևոր էր: Այո, սա իմ երկրորդ այսպիսի գոլն էր ընթացիկ մրցաշրջանում, բայց «Այաքսի» դարպասը խփած գնդակն ավելի կարևոր էր»,- խաղից հետո հայտարարել է Մխիթարյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում