Ադրբեջանը մեծ դեր է խաղում Վրաստանի էներգաապահովման հարցում: Ինչպես հաղորդում է APA գործակալությունը, այս մասին հայտարարել է Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն «Տարածաշրջանում էներգետիկական գագաթնաժողով» միջոցառմանը:
«Մենք այսօր կախում ունենք ադրբեջանական գազից: Ներկայում Վրաստանը բնական գազ է գնում միայն Ադրբեջանից: Ադրբեջանը՝ որպես մեր ռազմավարական գործընկեր, մեծ ներդրումներ է անում Վրաստանում: Խոշոր նախագծերը, որոնք մենք համատեղ իրականացնում ենք, առաջիկայում կավարտվեն, և մենք Ադրբեջանից բնական գազ կգնենք հավելյալ ծավալներով»,-ասել է Կալաձեն: