ՀԱՊԿ-ը բանակցում Է ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություններին մասնակցելու թույլտվություն ստանալու համար: Այս մասին TASS գործակալությանը հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը:
Նրա խոսքով՝ ՀԱՊԿ-ը սեփական խաղաղապահ ներուժն ունի (ավելի քան 3,5 հազար մարդ), որը կարող Է խաղաղապահ գործողություններ անցկացնել ոչ միայն ՀԱՊԿ անդամ պետությունների տարածքում, այլև երրորդ երկրների տարածքում՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մանդատով:
«Ներկայում մենք ՄԱԿ-ի հետ համատեղ մշակում ենք այն գործնական հարցերը, որոնք կապված են ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություններում ՀԱՊԿի խաղաղապահ զորակազմերի օգտագործման իրավական ձևակերպման հետ»,- ասել Է Խաչատուրովը: