Wednesday, 24 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Իշխանության «գրեֆը» օլիգարխներին և կրիմինալին

Կարեն Բոթոյանի՝ Գեղարքունիքի մարզպետ դառնալու հարցն այլևս վճռված է: Անիմաստ է քննարկել, թե ինչ արժանիքներ ունի խորհրդարանում հինգ տարի շարունակ լռած Բոթոյանը: Չնայած այն հանգամանքին, որ Բոթոյանն, ըստ էության, «լեգիտիմացրել» է իր մարզպետությունը՝ Գեղարքունիքում ամենաշատ քվեները ստանալով ՀՀԿ ռեյտինգային թեկնածուների ցուցակում, սակայն դա ոչ թե «արժանիք» է, այլ իշխանությանը մատուցված ծառայություն, որի դիմաց իշխանությունը հիմա վարձահատույց է լինում պետական կառույցի որակի «ռաբիսացման» գնով:

Իշխանությունն իր «փառահեղ» հաղթանակի համար պարտական է օլիգարխիային ու կրիմինալին՝ համակարգի իրար սերտաճած երկու սեգմենտներին, որոնք «կազմակերպել» են հասարակությանը: Բոթոյանի հիմնական արժանիքը հենց այն է, որ նա Սերժ Սարգսյանի հետ մտերիմ հարաբերություններ ունեցող գործարար Սերգեյ Մանուկյանի՝ Եվրոպայի Սերգեյի փեսան է: Գեղարքունիքի նոր մարզպետի այս մի «արժանիքը» ծածկում է նրա բոլոր թերությունները: Հատկանշական է, որ Բոթոյանի նշանակումը «գրեֆ» է ոչ միայն նրա աներոջը, այլ նաև գավառցի Արա, Ալիկ Բանդուրյան քրեական զույգին, որն էլ, ըստ ամենայնի, կանգնած է Բոթոյանի «բարձր վարկանիշի» ակունքում: Մի խոսքով՝ Գեղարքունիքում հաստատվում է քրեաօլիգարխիայի լոկալ կամ տեղական մոդելը:

Անցած ընտրություններում իշխանության հաղթանակը երկրում կրիմինալ նոր բում է առաջացնելու, որովհետև հանրապետականները հենվել են նաև մարդասպանների վրա, ովքեր ոչ միայն համարժեք պատիժ չեն ստացել, այլև իշխանության կրիմինալ միջավայրում հին բարձունքները վերադարձնելու կամ նորերին տիրանալու հավակնություններ ունեն: Նոր Հաճընի նախկին քաղաքապետ Արմեն Քեշիշյանը, ով քրեական աշխարհում հայտնի է «Ուզբո» մականունով, իր պաշտոնավարման ժամանակ՝ 2005թ.-ին, օրը ցերեկով գնդակահարեց էլցանցի տնօրեն Աշոտ Մխիթարյանին, բայց ընդամենը երեք տարի մնաց անազատության մեջ, ինչպես հարկն է «արտոնյալներին»: Ու հիմա բնական է Ուզբոյի ձգտումը հունիսի 18-ի ընտրություններում հետ բերել իր պաշտոնը՝ մանավանդ խորհրդարանական ընտրություններում ակտիվ տոկոս է «խփել» Հանրապետականի օգտին: Ի դեպ, ուշագրավ է, որ Ուզբոյի քրեական կերպարի կայացմանը ժամանակին մեծապես նպաստել է Գագիկ Ջհանգիրյանը: Այս փաստը ևս մեկ խոսուն ապացույց է, որ Հայաստանում առանձնապես մեծ, որակական տարբերություններ չկան իշխանական և ընդդիմադիր էլիտաների միջև:

Մամուլում առատ տեղեկատվություն կա, թե ինչպես է Արման Սահակյանը՝ ԱԺ նախկին նախագահի որդին, շռայլ վարձահատույց լինում այն կրիմինալին, որը բարձր տոկոս է ապահովել նրա համար: Եթե «Ֆազի» շրջապատը կարող է անպատիժ մնալ քարոզարշավի օրերին գործող պատգամավոր Վահան Կարապետյանին ծեծելու համար, հիմա էլ հանգիստ կարող է ակնկալել դպրոցների կամ մանկապարտեզների տնօրենների պաշտոններ:

Մտածում եմ, որ ամեն մի նոր ընտրություն ավելի կրիմինալ ու սանձարձակ է դարձնում իշխանությանը: Հիմա նոր փուլ ենք թևակոխել, «քրեական հեղափոխության» մի նոր հանգրվան, երբ կրիմինալը դուրս է գալիս իշխանության ստվերից՝ ցանկանալով իր «պաշտոնական» ներկայությունն ունենալ նրա հայելու վրա: Ու ճիշտ էլ անում է, որովհետև եթե հանդուրժելի է կրիմինալոտ օլիգարխիայի ներկայությունը խորհրդարանում, ապա առնվազն այդ օլիգարխիան իր կրիմինալին պետք է «համամասնորեն» տեղավորի պետական կառույցներում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում